Վա բանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փարավոն խաղացողները Էգենբերգ դղյակում

Վա բանկ (ֆր.՝ vabanque կամ va banque)՝ մոլախաղային արտահայտություն է, որը ծագում է XVIII-XIX դարերում տարածված փարավոն թղթախաղից։ Ֆրանսերեն "Va banque!" («Գնա՛լ բանկ»[1]) արտահայտությունն օգտագործվում է, երբ խաղացողը խաղադրույք է կատարում խաղի ընթացիկ «բանկ»-ի չափով[2]։ Նման է բակարա խաղում «բանկ գնալ»-ուն[3]։

Վա բանկ արտահայտությունն (հիմնականում` «գնալ վա բանկ» կամ «խաղալ վա բանկ» ձևերով) ընդհանուր առմամբ օգտագործվում է բնորոշելու համար ռիսկային գործողություն, որի արդյունքում ռիսկի գնացողը կարող է կորցնել իր ամբողջ ունեցածը կամ ձեռք բերել գերշահույթ[4]։

Վա բանկի նման երևույթներ են «բանկ գնալ»-ը բակարայում և «ամբողջը դնել»-ը պոկերում[5]։

«Վա բանկ« արտահայտությունը նշանակալի է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին լեհական ճգնաժամի գագաթնակետին Ադոլֆ Հիտլերի և Հերման Գյորինգի միջև տեղի ունեցած երկխոսության շնորհիվ։ Գյորինգը Հիտլերին հորդորել է չափերը չանցնել Լեհաստանի հարցում անգլիացիների դեմ խաղում խաղադրույք կատարելիս, ինչին Հիտլերը պատասխանել է, թե ինքն իր ամբողջ կյանքում վա բանկ է խաղացել[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աշոտ Հայրապետյան, Օտար բառերի բառարան («Նաիրի» հրատարակչություն), Երևան, «հեղինակային հրատարակություն», 2011 — 643 էջ
  2. «How to play faro». Bicycle Playing Cards. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. «Tutorial – How to play Baccarat». Gambling Info. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 24-ին.
  4. Դանիել Ջհանգիրյան, Բանկային տերմինների բացատրական բառարան, Երևան, «Նոյյան տապան», 2008
  5. «Robert's Rules of Poker». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. Joachim C. Fest; Richard and Clara Winston. Hitler New York: Vantage Press, 1975. p.609 0-394-72023-7