Վարշավայի գեղարվեստի ակադեմիա (լեհ.՝ Akademia Sztuk Pięknych w Warszawie), կիրառական արվեստի և կերպարվեստի բարձրագույն ուսումնական հաստատություն Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։
Ակադեմիան կազմավորվել է 1812 թվականին որպես Վարշավայի համալսարանի արվեստի բաժին։ Որպես առանձին կառույց հիմնադրվել է 1844 թվականին Լեհաստանի բաժանումների ժամանակ։ 1904 թվականին անվանվել է Վարշավայի գեղարվեստի դպրոց, 1932 թվականին՝ ակադեմիա, 1957 թվականին՝ Գեղարվեստի ակադեմիա։ Ի սկզբանե կառույցը իր սեփական շենքը չի ունեցել, և դասերը կազմակերպվել են քաղաքի տարբեր վայրերում։ Ակադեմիայի ներկայիս շենքը կառուցվել է 1911 թվականին ճարտարապետ Ալֆոնս Գրավիերի կողմից։ Շենքի կառուցումն ավարտվել է նախքան Առաջին աշխարհամարտը[2]։