Վարձանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարձանք, տուայր, հին և միջնադարյան Հայաստանում նվեր, օժիտ, որը փեսան կամ նրա հարազատները տալիս էին հարսնացուի հարազատներին։ վարձանքով աղջիկը հոր իշխանությունից անցնում էր ամուսնու ընտանիք։ Վարձանքի մասին բազմաթիվ հիշատակություններ կան հայ իրավունքի աղբյուրներում և պատմական հուշարձաններում։ Այսպես, ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության Արտա֊շես Ա ը ալանների արքայադուստր Սաթենիկին կնության առնելիս «բավական լայքա և շատ ոսկի է տալիս վարձանք»[1]։ Վարձանք տալը պարտադիր սովորություն էր։ Վաղ ֆեոդալական Հայաստանում վարձանքը հետապնդել է մի շարք նպատակներ՝ ամրացնել ընտանիքի հիմքերը, զսպել տղամարդու ամուսնալուծման կամայականությունը, բարելավել ընտանիքի նյութական վիճակը, խոչընդոտել դասային անհավասար ամուսնությունները են։ Շահապիվանի ժողովի (կանոն Զ), Ներսես Ներշապուհ կաթողիկոսների (կանոն Դ), Ասորա-հռոմեական դատաստանագրքի (հոդվածներ 9, 45, 47, 50, 83 են) համաձայն, վարձանքը դառնում էր հարսի սեփականությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հովհաննիսյան Ս․ Հ․, Ամուսնա-ընտանեկան իրավունքը վաղ ավատական Հայաստանում (IV—IX դդ․) Երևան, 1976։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց պատմություն», 1968, էջ 185
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։