Վարդգես Ափոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարդգես Պատվականի Ափոյան (ապրիլի 1, 1963(1963-04-01)), Արմավիրի տարածաշրջանից հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդգես Պատվականի Ափոյանը ծնվել է 1963 թվականի ապրիլի 1-ին Արմավիրի(Հոկտեմբերյան) մարզի Մրգաշատ գյուղում ՝ կոլտնտեսականի ընտանիքում։ 1980 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի ֆիզկուլտուրայի տեխնիկումը։ Նա արևելյան մարզաձևերի գիտակ է։ 1981-1983 թվականներին ծառայել է նախկին խորհրդային բանակում։ 1990 թվականին միացել է արցախյան ազատամարտիկներին։

Մարտական ուղին[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին ԼՂՀ Հադրութի շրջանում։ Ակտիվորեն մասնակցել է Շուշի քաղաքի ազատագրման համար մղվող մարտերին։ Թշնամու դեմ կռվում վախ հասկացությունը անծանոթ էր նրան։ Մասնակցել է Լաչինի միջանցքի բացման, ինչպես նաև Արցախի մի քանի բնակավայրերի պաշտպանությանն ու ազատագրությանը։ ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի գյուղի պաշտպանության ժամանակ Վարդգես Ափոյանը՝ ճիշտ գնահատելով իրադրությունը, դիրքավորվում է թշնամական երկու դիրքերի արանքում և թաքնվում։ Թշնամիները երկար ժամանակ գնդակոծում են միմյանց ՝ կարծելով թ իրենց դեմ հայերն են։ Վերը նշվածը Վարդգեսի բազմաթիվ սխրագործություններից մի քանիսն են միայն, իսկ դրանք շատերն են եղել։ Վարդգես Ափոյանը զոհվել է 1994 թվականի հունվարի 11-ին, Հակոբ Կամարի գյուղի ազատագրման մարտերի ժամանակ։ Գյուղի բնակիչները երախտագիտությամբ են հիշում իրենց հերոսին ՝ իրենց հողում կանգնեցնելով անմահ հերոսի հուշարձանը։ Վարդգես Ափոյանի աճյունը տեղափոխվեց հայրենի գյուղ և հանգչում է Արցախի ազատամարտի համար զոհված հերոսների պանթեոնում։ Վարդգես Ափոյանի անունը հավերժացնելու համար Մրգաշատ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցը 1995 թվականի մայիսի 29-ին կոչվեց Վարդգես Ափոյանի անունով։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդգես Ափոյանը ամուսնացած էր, ուներ երկու զավակ ՝ Արամը և Ալինան։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռաֆայել Սահակյան«Գիրք վշտի և հպարտության»Երևան 1996