Վարդան Հովհաննիսյան (հասարակական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Վարդան Հովհաննիսյան
Ծնվել էփետրվարի 19, 1953(1953-02-19)
Մահացել էմայիսի 3, 2014(2014-05-03) (61 տարեկան)
Մասնագիտությունհասարակական գործիչ և հեռուստահաղորդավար

Վարդան Հովհաննիսյան (փետրվարի 19, 1953(1953-02-19) - մայիսի 3, 2014(2014-05-03)[1]), հայ հաղորդավար, դերասան, հրապարակախոս, հայագետ, հասարակական գործիչ, «Վարդանանք» հեռուստահաղորդման վարող, «Նոր Վարդանանք» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախագահ։ Լոս Անջելեսի հայ մենաթատրոնի հիմնադիրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1953 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում։ 1979-1999 թվականներին ապրել է ԱՄՆ-ում։

Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի շրջանավարտ է։

«Վարդանանք»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ դպրոցական տարիներից նրա մոտ հայոց պատմության վերաբերյալ բազմաթիվ հարցեր էին ծագել, սակայն դրանցով զբաղվելու հնարավորություն եղավ միայն 1985 թվականից։ Ըստ Հովհաննիսյանի՝ հայոց պատմության շատ մասեր (այդ թվում՝ (համեմատական լեզվաբանություն (հնդեվրոպական տեսություն), հայոց պատմության ռևիզիոնիզմ) ճշմարիտ չեն ներկայացվում և այդ գործընթացը սկսվել է մոտ 150 տարի առաջ[2]։ Ըստ նրա՝ հայերն ունեն թերարժեքության բարդույթ, որը երկար տարիներ պետականության բացակայության արդյունք է, ինչն էլ առաջացրել է հայերի ժամանակակից բոլոր խնդիրները։ Նա պնդում է, որ «հայ ազգը պետք է հասկանա, թե նա ով է, Հայկական լեռնաշխարհի բնիկն է, աստվածային երկրի ժողովուրդ է»[2]։

Այդ ամենից ելնելով՝ 1997 թվականին սկսում է «Վարդանանք» հայագիտական հեռուստահաղորդման հեռարձակումը Լոս Անջելեսից (որտեղ վերջին հաղորդումը նկարահանվել է հուլիսի 11-ին), ապա՝ 1999 թվականից Երևանից, երբ նա վերադառնում է Հայաստան։ Ծրագրի թողարկումը ավարտվել է 2008 թվականին Հովհաննիսյանի առողջական խնդիրների պատճառներով[3]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մահացել է «Վարդանանք» հաղորդաշարի հեղինակ Վարդան Հովհաննիսյանը
  2. 2,0 2,1 Հարցազրույց Վարդան Հովհաննիսյանի հետ 2013 թվականին օգոստոսի 20-ին
  3. «Գիտաժողով՝ «Հայկական լեռնաշխարհը հայոց և համաշխարհային քաղաքակրթության բնօրրան»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.