Վարազդատ Բագրևանդցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարազդատ Բագրևանդցի
Ծնվել էապրիլի 5, 1924(1924-04-05) (100 տարեկան)
Մասնագիտությունբանաստեղծ

Վարազդատ Բագրևանդցի (Վարազդատ Արամի Հակոբյան, ապրիլի 5, 1924(1924-04-05)), հայ բանաստեղծ, առակագիր, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։

Գրական անունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրան Բագրևանդցի գրական անունով է կնքել Հրաչյա Քոչարը՝ հաշվի առնելով, որ Վարազդատի ծնողները Բագրևանդ (Ալաշկերտի դաշտում) գավառից էին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Քյարիմարխ (հետո՝ Հոկտեմբերյանի շրջանի Սովետական) գյուղում։ 1941 թվականին ավարտել է Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել և հաշմանդամ վերադարձել գյուղ։ Սկզբում որպես գյուղխորհրդի քարտուղար և հաշվապահ աշխատել է Էջմիածնի շրջանի Վերին Զեյվա (հետո՝ Տարոնիկ) գյուղում և Այղրլիճ (հետո՝ Ակնալիճ) սովխոզում։ Հետո զբաղվել է մանկավարժությամբ։ Մեկ տարի դասավանդել է Հոկտեմբերյանի շրջանի Արևիկ գյուղի դպրոցում, ապա ավելի քան 30 տարի ֆիզիկա և մաթեմատիկա է դասավանդել հայրենի գյուղում։ 1957 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1953 թվականին, «Կոմունիզմի համար» շրջանային թերթում[1]։

Վ. Բագրևանդցու երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արագ և ճիշտ, Երևան, Հայպետուսմանկհրատ, 1958, 48 էջ։
  • Ստվերներ (առակներ և երգիծական բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1959, 63 էջ։
  • Խոչ ու խութ (առակներ և երգիծական բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1968, 55 էջ։
  • Փոթորիկն ու ընկուզենին, Երևան, «Հայաստան», 1972, 40 էջ։
  • Խարազան (առակներ և երգիծական բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1974, 112 էջ։
  • Անկոչ հյուրեր (առակներ և երգիծական բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1982, 84 էջ։
  • Ուրախ հանդես (մանկական խաղեր), Երևան, 1986, ՏՊ-25000։
  • Աղվեսը ատյանում (առակներ և երգիծական բանաստեղծություններ), Երևան, 1988 ՏՊ-10000։
  • Ամպեր-ամպեր (մանկական խաղեր և բանաստեղծություններ), Երևան, 1987 ՏՊ-10000։
  • Կրակե խարազան (առակներ), Երևան, 1996 ՏՊ-3000։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրանտ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 90.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարազդատ Բագրևանդցի» հոդվածին։