Վասակ Արծրունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասակ Արծրունի
Տփղիսի շահապ
12-րդ դար
Հաջորդող Քուրդ Արծրունի
Մահկանաբերդի իշխան
12-րդ դար
 
Ազգություն Հայ
Ծննդյան օր անհայտ
Վախճանի օր անհայտ
Վախճանի վայր Կարին
Թաղված Կարին
Դինաստիա Արծրունիներ
Հայր Վահրամ Արծրունի

Վասակ Արծրունի (ծննդյան և մահվան թվականները անհայտ են), Մահկանաբերդի իշխան, Տփղիսի շահապ (քաղաքապետ) 12-րդ դար։ Կարինի Սալդուխ ամիրայից, որը 1154 թվականին Անիի մոտ պարտվել, գերվել և Տփղիս էր բերվել, պարգևական տիրույթներ է ստացել նաև Կաբինում։ Սերտ հարաբերությունների մեջ է եղել 1155 թվականին գահ բարձրացած վրաց Դավիթ V թագավորի հետ։ Սակայն վերջինիս հաջորդած Գեորգի 3-րդ թագավորը հալածել է Վասակ Արծրունուն, և նա ստիպված հեռացել է Կարինի իր տիրույթները։ Վասակ Արծրունիից հետո Մահկանաբերդի Արծրունիների տոհմը գլխավորել է եղբայրը՝ Ամիր Քուրդը։ Թաղված է եղել Կարինի Սուրբ Աստվածածին վանքի բակում։ Գերեզմանը ոչնչացվել է 1915 թ. հետո[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սամվել Կարապետյան, «Թիֆլիսի քաղաքագլուխները», գիրք Ե։ ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2003թ. ISBN 5-8080-0520-5. (հայ.) Արխիվացված 2019-02-07 Wayback Machine (ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 289