Մահկանաբերդի իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մահկանաբերդի իշխանություն, XII-XIII դարերում ֆեոդալական կազմավորում Հյուսիսային Հայաստանում՝ Արծրունի տոհմից սերած իշխանների գլխավորությամբ։ Ընդգրկում էր Կայան գավառը՝ Աղստև գետի միջին հոսանքում։ Կենտրոններն էին Կայան ամրոցը և Մահկանաբերդը։ Մահկանաբերդի իշխանության հիմնադիրը Վահրամ Արծրունին էր, Ամիր Ջուրդ Արծրունու հայրը։ XII-XIII դդ. Մահկանաբերդի Արծրունիների ֆեոդալական տան ներկայացուցիչները բարձր դիրք էին գրավում վրաց արքունիքում, ազգակցական կապեր ունեին Զաքարյանների հետ։ 1191 թվականին Ամիր Քրդի շնորհազրկումից հետո Կայան գավառը անցավ Զաքարյաններին։ Մահկանաբերդի իշխանության տիրույթները Աղստևի հովտում սահմանափակվեցին Մահկանաբերդի շրջակայքով։ 1236 թվականին իշխանության տարածքը տուժեց մոնղոլների արշավանքից։ XIII դ. Մահկանաբերդի ֆեոդալական տան խոշոր ներկայացուցիչներն էին Սադուն Արծրունին և Խութլու Բուղան։ Մահկանաբերդի իշխանությունը քայքայվեց XIV դ., մոնղական տիրապետության ժամանակ։

Իշխանացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Իշխել է Նշումներ
Վահրամ Արծրունի 12-րդ դար Մահկանաբերդի Արծրունիների ենթատոհմի հիմնադիրը
Վասակ Արծրունի 12-րդ դար Վահրամի որդին, Տփղիսի շահապ, Կարինի իշխան
Ամիր Քուրդ Արծրունի 12-րդ դարի երկրորդ կես - 1191 Վահրամի որդին, Տփղիսի շահապ, Կարինի իշխան
Սադուն Ա Արծրունի 1191- Ամիր Քրդի որդին,
Շերպարիք Արծրունի Սադուն Ա-ի որդին
Սադուն Բ Արծրունի -1282 Շերպարիքի որդին, Վրաց թագավորության աթաբեկ և ամիրսպասալար (1171-1182), Սասունի իշխան (1160)
Խութլու Բուղա Արծրունի 1282-1293 Սադուն Բ-ի որդին, Վրաց թագավորության ամիրսպասալար (1182-1193) և աթաբեկ (1190-1193)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 185