Վան Աբբե թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վան Աբբե թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Նիդերլանդներ[1]
ՏեղագրությունԷյնդհովեն[1]
ՎայրVan Abbemuseum?
Ղեկավարության նստավայրԷյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[2][3]
ՀասցեBilderdijklaan 10[3]5611NHBilderdijklaan? (10)
Հիմնադրվել է1936
ՀիմնադիրHenri van Abbe?
ՏնօրենCharles Esche?
Կայքvanabbemuseum.nl(նիդեր.) և vanabbemuseum.nl/en/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Վան Աբբե թանգարան (հոլ.՝ Van Abbemuseum) , մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի թանգարան , որը գտնվում է Այնդհովենի (Նիդեռլանդներ) կենտրոնում, Դոմմել գետի արևելյան ափին։ Հիմնադրվելով 1936 թվականին՝ նա կրում է իր հիմնադրի՝ Հենրի վան Աբբեի անունը, որը ժամանակակից արվեստի սիրահար էր և ցանկանում էր այն նվիրել Այնդհովենին։ 2010 թվականի դրությամբ թանգարանի հավաքածուն ներառում էր ավելի քան 2800 արվեստի գործեր, որոնցից 1000-ը՝ քանդակներ, գեղարվեստական ինստալյացիաներ և տեսանկարչական աշխատանքներ։

Թանգարանն ունի 9825 մ² տարածք և Լազար Լիցիսկիի՝ աշխարհի ամենամեծ հավաքածուն։ Մնացածի հետ մեկտեղ թանգարանի հավաքածուի մեջ ցուցադրվում են Պաբլո Պիկասոյի և Վասիլի Կադինսկու գործերը։ Թանգարանի գրադարանն ունի Եվրոպայի ամենամեծ՝ 1930-ականների նկարիչների ռուսերեն գրքերի հավաքածուն և վիմագիր հրատարակությունները, «LS collection» հիմնադրամը[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի նախնական հավաքածուն ձեռք է բերվել Այնդհովենի քաղաքային խորհրդի կողմից 1934 թվականին՝ համաձայնեցվելով անհատական կոլեկցիոներ և տեղական ծխախոտ արտադրող Հենրի վան Աթթեի հետ,որի գործարանը ֆինանսավորեց թանգարանի շենքի կառուցումը, որը բացվեց 1936 թվականին։ Այն նախագծվել է ճարտարապետ Ալեքսանդր Քրոֆոլլերի կողմից և հանդիսանում է պատկերասրահների սիմետրիկ հավաքածու՝ ավանդական ոճով։ Թանգարանը հրապարակումներում մինչև 1990 թվականը կոչվում էր «Stedelijk Van Abbemuseum», որից հետո ստացավ ներկայիս անվանումը։

Քանի որ թանգարանի շենքը չէր համապատասխանում ժամանակակից պահանջներին, կառուցվեց նոր կցակառուցվածք, այդ թվում 27 մետրանոց աշտարակ, որը նախագծվել էր Աբել Քենի կողմից։ Այն բացվել է 2003 թվականին Բեատրիս թագուհու ներկայությամբ։

2011 թվականին թանգարան են այցելել 96750 մարդ, իսկ 2012 թվականին՝ 98100[5].

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի նախնական հավաքածուն ներառում էր Յան Սլեյթերսի, Կարել Ուիլինկի և Իսահակ Իսրայելի գործերը մնացածների հետ, հիմնականում նիդեռլանդական և բելգիական ժամանակակից գործեր։ Թանգարանը ձեռք բերեց նաև արվեստի այլ գործեր նրա հիւմնադիր Հենրի վան Աբբեից՝ նրա մահից առաջ՝ 1940 թվականին։

Թանգարանի հավաքածուն առավել ակտիվորեն զարգացավ Թդի դե Ուայլդի և Ռուդի Ֆուքսի ղեկավարությամբ[6]։ Այն ժամանակ, երբ Էդի դե Ուայլդը գնում էր Պիկասոյի և այլ արվեստագետների դասական մոդեռնիստական գործեր, Ֆուքսը ձեռք էր բերում իր սերնդի նկարիչների գործեր, մասնավորապես՝ կոնցեպտուալ գործեր ամերիկյան և գերմանական նկարչությունից։

Ներկայիս տնօրեն Չարլզ Էշը[7] ընդլայնեց թանգարանում ներկայացված արվեստի աշխարհագրությունը՝ կենտրոնանանալով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի արվեստագետների աշխատանքների գնման վրա, այդ թվում՝ Նեդկո Սոչակովի, Մլադեն Ստիլնովիչի, Վիլհելմ Սասնալի, Արթուր Զմինսկու, ինչպես նաև իսրայելացի նկարիչ Յաել Բարտանացի տեսանկարչական աշխատանքների վրա։

Վերջին ձեռքբերումները ներառում են Պաբլո Պիկասոյի, Վասիլի Կոնդինսկու և Պիես Մոնդրիանի ստեղծագործությունները։ Թանգարանը նաև աշխարհահռչակ է նրանով, որ ունի Լազար Լիցիսկիի ամենամեծ հավաքածուներից մեկը։

Թանգարանում պահվում են նաև իրավիճակը ներկայացնող Ժակլին դե Յոնգի պաստառների հավաքածուն, որոնք պատրաստվել են Փարիզում 1968 թվականի մայիսին։

Ծանոթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://www.brabantserfgoed.nl/page/4408/van-abbemuseum
  3. 3,0 3,1 https://whichmuseum.nl/museum/van-abbemuseum-eindhoven-191
  4. RUSSIAN AND SOVIET ARTISTS OF THE 20TH CENTURY. Van Abbemuseum. Eindhoven
  5. "Meer bezoekers voor Van Abbemuseum in Eindhoven", Eindhovens Dagblad, 2012.
  6. «Stedelijk Exhibitions». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  7. «Directeur van Tate bovenaan Power 100 2014 Արխիվացված 2016-03-21 Wayback Machine», Kunstbeeld, 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վան Աբբե թանգարան» հոդվածին։