Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անձնական տվյալներ Ամբողջական անուն
Վահե Տիգրանի Չոփուրյան Քաղաքացիությունը
Հայաստան Ծննդյան ամսաթիվ
դեկտեմբերի 1 , 1997 (1997-12-01 ) [1] (26 տարեկան) Ծննդավայր
Երևան , ՀՀ , Հայաստան Հասակ
188 սանտիմետր Քաշ
75 կիլոգրամ Դիրք
պաշտպան Ակումբային տեղեկություններ Ներկա ակումբ
Արարատ Երևան ՖԱ Պատանեկան կարիերա
Մասնագիտական կարիերա* Տարի
Ակումբ
Խաղ
(Գոլ)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Վահե Տիգրանի Չոփուրյան (դեկտեմբերի 1 , 1997 (1997-12-01 ) [1] , Երևան , Հայաստան ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան, հանդես է գալիս Արարատ Երևան ՖԱ ակումբում։
Վահե Չոփուրյանը ծնվել է 1997 թվականի դեկտեմբերի 1 -ին Երևանում ։ 2004 -2012 թվականներին սովորել է Երևանի թիվ 147 հիմնական դպրոցում, 2012 -2013 թվականներին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում, իսկ 2013 -2015 թվականներին Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում ։ 2015 թվականից սովորում է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետում որպես մարզական լրագրող։
2013 թվականից հանդես է եկել Ալաշկերտ ՖԱ ակումբի երկրորդ խմբում, 2015 թվականի օգոստոսի 1 -ից Արարատ Երևան ՖԱ ակումբի երկրորդ խմբում, իսկ 2017 թվականից խաղում է Արարատ Երևան ՖԱ-ի հիմնական խմբում։