Վահե Հովակիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Հովակիմյան
Ծնվել է1929
Վախճանվել է1995
Մասնագիտությունբանաստեղծ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1953)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան և ՎՊՀ
Վահե Հովակիմյան Վիքիդարանում

Վահե (Վլադիմիր) Կարապետի Հովակիմյան (1929 - 1995[1]), հայ բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1963), ԽՄԿԿ անդամ (1971

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Հովակիմյանը ծնվել է 1929 թվականին, Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի Լեռնային Ջագիր գյուղում։ 1953 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության, տրամաբանության և լեզվի ֆակուլտետը։ 1953-1956 թվականներին ուսուցչություն է արել հայրենի գյուղում։ 1957 թվականին եղել է «Կարմիր Շամխոր» շրջանային թերթի (Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջան) պատասխանատու քարտուղար, 1958-1968 թվականներին՝ Բաքվում լույս տեսնող «Գրական Ադրբեջան» հանդեսի պատասխանատու քարտուղարը։ 1968 թվականին փոխադրվել է Երևան։ 1968-1973 թվականներին եղել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հրատարակչության տնօրեն։ 1975 թվականից աշխատել է նույն ինստիտուտի հոգեբանության պրոբլեմային լաբորատորիայում որպես ավագ գիտաշխատող էսթետիկայի գծով։ Միաժամանակ 1976 թվականից արտասահմանյան գրականություն է դասավանդել Կիրովականի մանկավարժական ինստիտուտում։ 1975 թվականին «Գևորգ Էմին և խորհրդային պոեզիայի մի քանի հարցեր» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան[2][3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վառվող անուրջներ, Բաքու, 1962, 50 էջ։
  • Մի գիշեր առանց սրտի, Բաքու, 1965, 62 էջ։
  • Եվ բացվում է աշխարհը, Բաքու, 1967, 94 էջ։
  • Ներբող բարձունքի, Երևան, «Հայաստան», 1971, 93 էջ։
  • Գրիգոր Նարեկացի, Երևան, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հրատարակչություն, 1980, 27 էջ։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Աշուղ Ալեսկեր։ Երգեր.- Երևան։ Հայաստան, 1972.- 107 էջ։
  • Ասիայի և Աֆրիկայի բանաստեղծները.- Երևան։ Հայպետհրատ, 1958.- 217 էջ.- Բովանդ-ից՝ Որոշ ստեղծագործություններ։
  • Խազարի երգը։ Ադրբեջանական քնարերգություն.- Երևան։ Սովետական գրող, 1982.- 296 էջ։
  • Խազրի Նաբի։ Հովիտներ.- Երևան։ Հայաստան, 1974.- 135 էջ։
  • Ղազախ բանաստեղծներ.- Երևան։ Հայաստան, 1968.- 255 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մահվան մասին տեղեկատվություն hush.am կայքում
  2. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 250-251
  3. Հովակիմյան, Վահե Կարապետի
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Հովակիմյան» հոդվածին։