Վահե Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Գասպարյան
Ծնվել էԱպրիլի 5-ին, 1971
ԾննդավայրՀայաստան Երևան, Հայաստան
ԱզգությունՀայաստան Հայ
ՄասնագիտությունՎիրաբույժ
ԿոչումԴոցենտ
Գիտական աստիճանԲժշկական գիտությունների դոկտոր
ԿուսակցությունԱզգային ժողովրդավարական բևեռ

Վահե Գասպարյան (Ապրիլի 5, 1971, Երևան, Հայաստան) - բժշկական գիտությունների դոկտոր և հայ քաղաքական գործիչ, դոցենտ, Ազգային դեմոկրատական բևեռի խորհրդի անդամ, 2 արտոնագրի հեղինակ[1][2][3][4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թ․ - Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր (գերազանցությամբ)։

1995 թ․ Սիրտ-անոթային վիրաբուժության կլինիկական օրդինատուրա Միքայելյանի անվան վիրաբուժության հիվանդանոց-ինստիտուտում։

Մասնագիտական փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 թ․ մարտ-ապրիլ ամիսներին Վեստչեթերի բժշկական կենտրոնում մասնակցել է սրտային վիրաբուժության հատուկ դասընթացների, Նյու Յորք, ԱՄՆ։
  • 1998 թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամսիներին վերաապատրաստվել է Փարիզի Բրյուսե, Լարիբուազյե և Սեն Դենի Բժշկական կենտրոններում, Փարիզ, Ֆրանսիա։
  • 1996-1998 թթ․ ծառայել է Երևանի Կայազորային հոսպիտալում՝ որպես բուժծառայության ավագ լեյտենանտ։
  • 1999-2001 թթ․ աշխատել է Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի անոթային վիրաբուժության բաժանմունքում։
  • 2002-2003 թթ․ աշխատել է Սինգապուրի Ազգային համալսարանական հիվանդանոցի սիրտ-անոթային  և կրծքային վիրաբուժության բաժանմունքում, Սինգապուր։
  • 2003-2005 թթ․ աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնում՝ որպես Սրտի վիրաբուժության բաժանմունքի վարիչ։
  • 2006-2009 թթ․ աշխատել է Զեյթունի Սիրտ-անոթային բժշկական Կենտրոնում, որպես Սրտի Վիրաբուժության բաժանմունքի վարիչ։
  • 2010-2020թթ հուլիս աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնում՝ որպես Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ։

Մշակումներ և հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Գասպարյանը հորինել և արտոնագրել է աորտայի փականի ամբողջական աուտոլոգիական վերականգնման օրիգինալ մեթոդը (2000 թ.), որի համար ստացել է դոցենտի գիտական աստիճան։

2002 թվականին նա հորինել է միտրալ փականի ամբողջական աուտոլոգիական վերականգնման մեթոդը, որը արտոնագրել է Սինգապուրում 2003 թ․։

Բժիշկ Գասպարյանը 21 գիտական հոդվածների և գիտական գրքերի հեղինակ է (բժշկական գիտությունների վերաբերյալ)։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Գասպարյանն ամուսնացած է, ունի 3 դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vahe Gasparyan | CTSNet». www.ctsnet.org. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  2. https://www.researchgate.net/profile/Vahe-Gasparyan. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Vahe Gasparyan • MEDtube.net». MEDtube.net. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.
  4. «Խորհուրդ». ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 10-ին.