Վահան Ամատունի (զորավար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Ամատունի
Արտազի և Ճվաշռոտի (Ամատունիքի) տեր
մոտ 320 - 330-ականներ
Նախորդող Օտա Ամատունի
Հաջորդող Կարեն Ամատունի
 
Մասնագիտություն՝ զորավար
Ծննդյան օր 3-րդ դար
Վախճանի օր 4-րդ դար
Դինաստիա Ամատունիներ
Քաղաքացիություն  Մեծ Հայք
Հայր Օտա Ամատունի
Զավակներ Կարեն Ամատունի

Վահան Ամատունի (3-րդ դար - 4-րդ դար), հայ նախարար և զորավար Մեծ Հայքում, Վասպուրական աշխարհի Արտազ, Ճվաշռոտ (Ամատունիքի) գավառների և Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի Օշական բերդ-ամրոցի տերը, Օտա Ամատունու որդին, Կարեն Ամատունու հայրը, Ամատունիների նախարարական տոհմից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Ամատունին եղել է Ամատունյաց տոհմի տանուտերը։ Մեծ Հայքի արքա Տրդատ Գ Մեծի (287-330) գահակալման ժամանակ եղել է նրա չորս զորավարներից մեկը, իսկ Խոսրով Գ Կոտակի (330-338) ժամանակ՝ արևելյան բանակի զորավար։ 335-336 թվականներին մասնակցել է հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանի կողմից Աղվանքի Արշակունի մազքութների թագավոր Սանեսանի՝ Մեծ Հայք կատարած արշավանքի ճնշմանը, որի համար, որպես պարգև ստացել է՝ Օշականը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, ՀՀատոր 5, Ցուցակ 1, Էջ 10․