Վահագն Խաչատրյան (կինոռեժիսոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահագն Խաչատրյան
Ծնվել էհուլիսի 29, 1977(1977-07-29) (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր

Վահագն Խաչատրյան (հուլիսի 29, 1977(1977-07-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Խաչատրյանը ծնվել է 1977 թվականի հուլիսի 29-ին, Երևանում[2]։ Միջնակարգ կրթությունը ստացել է 1984-1994 թվականներին՝ Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, որից հետո՝ 1994-1999 թվականներին ուսումը շարունակել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրա ֆակուլտետում։

1996 թվականին հիմնադրել է Էսքիզ ստուդիա ընկերությունը, միաժամանակ հադիսացել է այդ ընկերության տնօրենը։ 2006-2011 թվականներին եղել է «Ինտերակտիվ Թիվի» ընկերության տնօրենը, հանդիսանալով հիմնադիր բաժնետեր։ «Ալա բալա նիցա», «Սուպեր մամա», «Սիրո գործակից» ֆիլմերի բեմադրող ռեժիսորն է։

2012 թվականին նշանակվել է «Ա-ԹԻՎԻ հեռուստաընկերության» գլխավոր տնօրեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԿինոNEWS. Վահագն Խաչատրյան (կինոիրադարձություններ)». www.1tv.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  2. «AV Production - Վահագն Խաչատրյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]