Վախ մթությունից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վախ մթությունից, երեխաների, ինչպես նաև մեծահասակների շրջանում տարածված վախ կամ ֆոբիա։ Վախի այս տեսակը ոչ միշտ է առնչվում ինքնին մթությանը, այն կարող է լինել վախ մթության մեջ քողարկված հավանական կամ երևակայական վտանգներից[1]։ Որոշ աստիճանի մթության վախը բնական է, հատկապես երեխայի զարգացման որոշակի փուլում[2]։ Մասնագետների մեծ մասը հայտնում է, որ մթության վախը հազվադեպ է հայտնվում 2 տարեկանից շուտ[3]։ Երբ մթությունից վախը հասնում է այնպիսի աստիճանի, որ կարող է համարվել ախտաբանական, երբեմն անվանում են սկոտոֆոբիա (σκότος՝ խավար) կամ լիգոֆոբիա (λυγή՝ մթնշաղ)։

Տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հետազոտողներ՝ սկսած Զիգմունդ Ֆրոյդից, մթության վախը համարում են բաժանման տագնապային խանգարման դրսևորում[4]։

Այլընտրանքային տեսություն է առաջ քաշվել 1960-ական թվականներին, երբ գիտնականները փորձեր են կատարել հիշողության համար պատասխանատու մոլեկուլների որոնման ուղղությամբ։ Գիտափորձերից մեկում առնետներին, որոնք սովորաբար գիշերային կենսակերպ են վարում, սովորեցրել են վախենալ մթությունից, և «սկոտոֆոբին» կոչվող նյութը ենթադրաբար դուրս բերել առնետների ուղեղից։ Նրանք պնդում էին, որ այդ նյութը պատասխանատու է տվյալ վախը հիշելու համար։ Հետագայում այդ եզրակացությունները հերքվել են[5]։

Նիկտոֆոբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկտոֆոբիա բառն առաջացել է հունարեն «νυκτός»՝ «գիշեր»[6] և «φόβος»՝ «վախ» բառերից[7]։ Մթությունից կամ գիշերվանից վախն ունի նաև ոչ կլինիկական տերմինաբանություն՝ լիգոֆոբիա, սկոտոֆոբիա և ախլուոֆոբիա։

Նիկտոֆոբիան բնութագրվում է մթությունից ուժեղ վախով։ Այն պայմանավորված է ուղեղի խեղաթյուրված ընկալմամբ, թե ինչ կարող է տեղի ունենալ մութ միջավայրում։ Այն կարող է նաև ժամանակավորապես ակտիվացված լինել, եթե գիտակցությունն անկայուն է, վախենում է վերջին իրադարձություններից կամ գաղափարներից կամ հաղորդակցվում է այնպիսի բովանդակության հետ, որն ուղեղը համարում է սպառնալիք (օրինակ՝ մասնակցություն սարսափելի բովանդակությանը, գռեհիկ գործողությունների դիտում կամ մութ միջավայրի զուգորդում նախորդ իրադարձությունների կամ անհանգստացնող մտքերի հետ)։ Սովորաբար քանի որ մարդիկ իրենց բնույթով գիշերային կենսակերպ չեն վարում, գիշերը մի քիչ ավելի զգույշ կամ ուշադիր են, քանի որ խավարը բոլորովին այլ միջավայր է։ Նիկտոֆոբիան առաջացնում է ախտանիշներ, որոնք դուրս են գալիս նորմալ բնազդային բնութագրերի շրջանակից, ինչպիսիք են՝ հևոց, ավելորդ քրտնարտադրություն, սրտխառնոց, բերանի չորություն, դող, սրտխփոց, խոսելու կամ մտածելու անկարողություն, իրականությունից և մահվանից շեղվածության զգացողություն։ Այս ախտանիշները չվերացնելու դեպքում նիկտոֆոբիան կարող է լուրջ ֆիզիկական և հոգեկան վնաս հասցնել։

Կան թերապիայի բազմաթիվ տեսակներ, որոնք օգնում են հաղթահարել այս ֆոբիան։ Ցուցադրական թերապիան կարող է շատ արդյունավետ լինել մթության մեջ գտնվելու դեպքում։ Այս մեթոդի կիրառմամբ թերապևտը կարող է օգնել հանգստացնող ռազմավարություններով, ինչպես օրինակ՝ մեդիտացիայով։ Թերապիայի մեկ այլ ձև է կոգնիտիվ-վարքագծային թերապիան։ Հոգեթերապևտը կարող է օգնել այցելուին ընտրել ամեն օր և ամեն գիշեր իրականացվող վարքագծային ընթացակարգեր, որոնք կօգնեն նվազեցնել նիկտոֆոբիայի հետ կապված ախտանիշները։ Ծանր դեպքերում կարող են նշանակվել հակադեպրեսանտներ և հանգստացնող դեղամիջոցներ։

Չնայած իր համատարած բնույթին՝ այս հարցի վերաբերյալ պատճառագիտությունը ուսումնասիրությունները բացակայում են։ Նիկտոֆոբիան սովորաբար նկատվում է երեխաների շրջանում, սակայն ըստ Ջ․ Ադրիան Ուիլյամսի «Նիկտոֆոբիայի անուղղակի հիպնոտիկ թերապիա․ դեպքի նկարագրություն» հոդվածի՝ մանկաբուժական շատ կլինիկաներ հնարավորություններ ունեն նիկտոֆոբիայով մեծահասակներ ունենալու համար։ Նույն հոդվածում նշվում է, որ «ֆոբիան, ինչպես հայտնի է, չափազանց կործանարար է մեծահասակների համար և... նրանց շարքից հանում է»[8]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. William Lyons (1985). Emotion. էջ 75. ISBN 0521316391.
  2. Adele Pillitteri (1995). Maternal and Child Health Nursing. ISBN 0397551134.
  3. Jersild, Arthur T. (2007). Children's Fears. Read Books. էջ 173. ISBN 1406758272. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.]
  4. Sigmund Freud (1916). Vorlesungen zur Einführung in die Psychoanalyse [Introduction to Psychoanalysis]. «I once heard a child who was afraid of the darkness call out: 'Auntie, talk to me, I'm frightened.' 'But what good will that do? You can't see me?' To which the child replied: 'If someone talks, it gets lighter.'»
  5. Irwin, Louis Neal (October 2006). Scotophobin: Darkness at the Dawn of the Search for Memory Molecules. Hamilton Books. ISBN 0761835806. Արխիվացված է օրիգինալից (paperback) 2018 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 5-ին.
  6. νύξ, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  7. φόβος, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus
  8. Mikulas, William L. "Behavioral Bibliotherapy and Games for Treating Fear of the Dark." Child & Family Behavior Therapy 7.3 (1985): 1-7.