Վալտեր Մացցարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալտեր Մացցարի

Մարիո Ռոբերտո Վալտեր Մացցարի (իտալ.՝ Mario Roberto Walter Mazzarri , հոկտեմբերի 1, 1961(1961-10-01)[1], Սան Վինչենցո, Լիվորնո, Տոսկանա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ։

Մարզչական կարիերան սկսել է Բոլոնյայում, որտեղ աշխատել է որպես մարզչի օգնական, այնուհետև նաև Նապոլիում, որպես գլխավոր մարզիչ Ուլիվյերիի օգնական։ 1999 թվականին Մացցարին սկսել է ինքնուրույն մարզչական կարիերան՝ գլխավորելով Բոլոնյայի երիտասարդական թիմը։ 2001 թվականին նա գլխավորեց Սերիա C2-ի թիմերից մեկը՝ «Աչիրեալեն»։ Այնուհետև մարզել է C1 Սերիայի «Պոստեյզե» ակումբը։ 1 տարի անց նա արդեն աշխատում էր Բ Սերիայում՝ մարզելով «Լիվորնոն», որին երրորդ տեղով կարողացավ դուրս բերել Ա Սերիա, որը տեղի էր ունեցել առաջին անգամ 1949 թվականից հետո։ Սակայն այս ակումբում Մացցարին չմնաց, այլ գլխավորեց «Ռեջինան», որի հետ 3 մրցաշրջան անցկացրեց։ «Ռեջինայում» աշխատելու տարիներին Մացցարին օգնեց թիմին մնալ Ա Սերիայում, ավելին 2006 թվականի Կալչոպոլիից հետո թիմը մրցաշրջանը սկսեց 11 միավորով, սակայն մարզչին հաջողվեց թիմին պահել ուժեղագույնների պայքարում։ Այս արդյունքի շնորհիվ Մացցարին ստացավ Ռոջիո դի Կալաբրիա քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։

2007 թվականին Մացցարին պայմանագիր կնքեց Սամպդորիայի հետ, որի հետ առաջին մրցաշրջանում թիմը գրավեց 6-րդ հորիզոնականը և իրավունք ստացավ մասնակցել Եվրոպա Լիգային։

2009 թվականի հոկտեմբերին «Նապոլին»` փոխարինելով պաշտոնանկ արված Ռոբերտո Դոնադոնիին։ Նրա գլխավորությամբ «Նապոլին» 13 խաղյա անպարտելի շարք անցկացրեց, այդ թվում առաջնության և Գավաթի խաղեր, որն ավարտվում է «Յուվենտուսի» դեմ խաղում պարտությամբ։ Մրցաշրջանի ավարտին թիմը գրավեց 6-րդ հորիզոնականը։ 2010-2011 թվականների մրցաշրջանում Մացցարիի «Նապոլին» գրավեց 3-րդ հորիզենականը և իրավունք ստացավ մանսակցելու Չեմպիոնների Լիգային։ 2012-2013 թվականի մրցաշրջանում թիմը դարձավ Իտալիայի փոխչեմպիոն։ 2013 թվականի մայիսի 20-ին Մացցարին հայտարերց ակումբից հեռանալու մասին։

2013 թվականի մայիսի 24-ին Մացցարին 2 տարվա պայմանագիր կնքնեց «Ինտերի» հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.