Վալդի Շվարցենբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք
Վալդի Շվարցենբախ
Schwarzenbach am Wald
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵրկրամասԲավարիա
ՇրջանՀոֆ
ՂեկավարԴիտեր Ֆրանկ
Մակերես36,50 կմ²
ԲԾՄ686 մ
Բնակչություն4807 մարդ (2010)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ09289
Փոստային ինդեքս95131
Փոստային դասիչ95131
Ավտոմոբիլային կոդHO
09 4 75 169
Պաշտոնական կայքschwarzenbach-wald.de
Վալդի Շվարցենբախ (Գերմանիա)##
Վալդի Շվարցենբախ (Գերմանիա)
Վալդի Շվարցենբախ (Բավարիա)##
Վալդի Շվարցենբախ (Բավարիա)

Վալդի Շվարցենբախ (գերմ.՝ Schwarzenbach am Wald), կոմունա Գերմանիայում` Բավարիա երկրամասի Հոֆ շրջանում։

Ենթարկվում է Վերին Ֆրանկոնիայի վարչական շրջանին։ Բնակչությունը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով կազմում է 4764 մարդ[1]։ Զբաղեցնում է՝ 36,50 կմ² տարածք։ Պաշտոնական կոդ 09 4 75 169։

Աշխարհագրական Դիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալդի Շվարցենբախը գտնվում է Դոբլա լեռան ստորոտին գեղատեսիլ Ֆրանկենվալդ բնական այգում։ Դոբրա լեռը համարվում է Ֆրանկենվալդի բարձր կետը։

Զբոսաշրջությունը և սպորտը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետիոտնային զբոսաշրջիկային ուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալդի Շվարցենբախը համարվում է հիասքանչ վայր բացօթյա հանգստի համար։ Քաղաքը գտնվում է Ֆրանկենվալդ այգու ամենակենտրոնում, որը հանդիսանում է լավագույն վայրը հետիոտն ուղիների սիրահարների համար։ Քաղաքի միջով անցնում է տարածաշրջանային և ոչ տարածաշրջանային ուղիներ։

Հետիոտնային հանգստի սիրահարների համար Վալդի Շվարցենբախն առաջարկում է 165 կմ հետիոտային ուղիներ, որը միավորված է 18 ուղիներ, որոնք զանազանվում են դժվարությամբ (6 սովորական, 11 միջին բարդության և 1 դժվար)։

  • Hühnergrund-Weg 7,5 կմ – սովորական
  • Rodachrangen-Weg 6,9 կմ – սովորական
  • Schlagberg-Weg 12,0 կմ – սովորական
  • Stadtrundweg 5,0 կմ – սովորական
  • Türkengrund-Weg 11,0 կմ – սովորական
  • Waldeck-Weg 11,4 կմ – սովորական
  • Großvater-Weg 12,2 կմ – միջին բարդության
  • Hohentannen-Weg 8,2 կմ – միջին բարդության
  • Oberland-Weg 10,5 կմ – միջին բարդության
  • Panoramaweg 12,6 կմ – միջին բարդության
  • Prinz-Luitpold-Weg 19,6 կմ – միջին բարդության
  • Reitzenstein-Weg 12,2 կմ – միջին բարդության
  • Rodachtal-Weg 12,1 կմ – միջին բարդության
  • Süßengut-Weg 14,0 կմ – միջին բարդության
  • Winterwanderweg 11,8 կմ – միջին բարդության
  • Zegasttal-Weg 7,9 կմ – միջին բարդության
  • Zum alten Grenzstein 8,8 կմ – միջին բարդության
  • Thiemitztal-Weg 7,5 կմ - դժվար

Սկանդինավյան քայլք[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականից սկսած Վալդի Շվարցենբախում աշխատում է սկանդինավյան քայլք կենտրոն (անգլ. Nordic Walking) Դոբրաբերգ։ Սկանդինավյան քայլքի սիրահարների համար առաջարկում են երեք սերտիֆիկացված ճանապարհներ տարբեր բարդությունների.

ճանապարհներ սկանդինավյան քայլքի սիրահարների համար
Ճանապարհներ Երկարությունը Բարդության աստիճանը Ընդհանուր վերելքը Перепады высоты
Bad Brückenauer – Trail 5 կմ Հեշտ / երկնագույն 82 մ 56 մ
Ortlam - Trail 6,80 կմ Միջին բարդության / կարմիր 140 մ 104 մ
Haas Fertigbau - Trail 12 կմ դժվար / սև 311 մ 221 մ

Լեռնային հեծանիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալդի Շվարցենբախն առաջարկում է սպորտի օպտիմալ պայմաններ լեռնային հեծանիվների արշավների համար։ Տարածաշրջանում կան բազմաթիվ ճանապարհներ, որտեղ այդ սպորտաձևի սիրահարները կարող են փորձել իրենց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bayerisches Landesamt für Statistik und Datenverarbeitung – Fortschreibung des Bevölkerungsstandes, Quartale (hier viertes Quartal, Stichtag zum Quartalsende)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալդի Շվարցենբախ» հոդվածին։