Սևուկ (բերդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևուկ (այլ կիրառումներ)

Սևուկ, (Սևուկ բերդակ, Սևաքար բերդ)` բերդ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Մարդաղի գավառում։ Եղել է գավառի իշխանանիստ և եպիսկոպոսանիստ կենտրոնը։

10-րդ դարի երկրորդ կեսին զավթել են բյուզանդացիները։ 979 թվականիցից այն անցել է Տայքի Դավիթ Կյուրոպաղատին, իսկ 1001 թվականիցից՝ դարձյալ Բյուզանդիային։

Բերդը հավանաբար ավերվել է մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով։ Հետագա դարերում կիսավեր Սևուկը թուրքերն անվանել են կարակալա (բառացի` սև բերդ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։