Սևագիր:Արազի Թիրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արազի Մարտիրոսի Թիրաբյան ( դեկտեմբերի 5, 1919 Տավուշի մարզ, Խայթառակ գյուղ- նոյեմբերի 2, 1997) Հայասատանի ԼԿԵՄ շրջկոմի քարտուղար, ԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար, Անդրկովկասյան երկաթգծի Երևանի քաղբաժնի վարիչի տեղակալ, Ալ. Մյասնիկյանի[1] անվան հանրապետական գրադարանի տնօրեն:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արազի Մարտիրոսի Թիրաբյանը ծնվել է 1919թ. դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում: 15 տարեկանում կորցրել է հորը: Սովորել է գյուղի դպրոցում, այնուհետև ավարտել Իջևանի միջնակարգ դպրոցը: Սովորելու տարիներին միաժամանակ ուսուցչություն է արել հարազատ գյուղի դպրոցում:

1940-43թթ. Ա. Թիրաբյանն աշխատել է որպես Հայաստանի ԼԿԵՄ Իջևանի շրջկոմի առաջին քարտուղար: 1943թ. հունիսին ընտրվել է Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար և այդ պաշտոնում աշխատել է մինչև 1946թ. նոյեմբերը:

1946-1948թթ. եղել է ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի քարտուղար: 1948 թ. վերջերին նշանակվել է Անդրկովկասյան երկաթգծի Երևանի բաժանմունքի քաղբաժնի վարիչի տեղակալ, 1952 թ. քաղբաժնի վարիչ:

1956թ. հոկտեմբերին նշանակվել է Ալ. Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանի տնօրեն: Նրա կյանքի հետագա տարիները սերտորեն կապվել են գրադարանի հետ: Գրադարանում աշխատելու տարիներին դրսևորվեցին Թիրաբյան ղեկավարի, մարդու, դաստիարակի անուրանալի արժանիքները:Նա 30 տարուց ավելի, անընդմեջ, եղել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր:

Թիրաբյանը մահացավ 1997 թվականի նոյեմբերի 2-ին:

ԳՈՐԾՈՒՆԵՐՈՒԹՅՈՒՆԸ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արազի Թիրաբյանի տնօրինության ընթացքում գրադարանը հրատարակել է կոթողային աշխատություններ, մեթոդամատենագիտական բնույթի և տեղեկատու ձեռնարկներ, որոնք նշանակալի ներդրում են գրադարանային գործի զարգացման բնագավառում: Բավական է նշել հայ գրքի մատենագիտության երկու հատորները (1512-1800, 1801-1850 թթ.), հայ պարբերական մամուլի մատենագիտությունը, «Մուրճ»[2], «Լումա»[3], «Հովհաննես Թումանյանիf»[4], «Ավետիք Իսահակյանի»[5], «Հովհաննես Շիրազի»[6] և մյուս պարբերականների ու գրողների կենսամատենագիտությունները, համաշխարհային գրականության հայերեն թարգմանությունների եռահատոր և հայ գրողների ռուսերեն թարգմանությունների երկհատոր մատենագիտությունները, գրադարանային գործի երկհատոր արխիվային փաստաթղթերը, գրադարանագիտական, մատենագիտական, հետազոտական, մեթոդական և տեղեկատու բնույթի բազմաթիվ գրքեր ու ձեռնարկներ:

Մեծ է Ա. Թիրաբյանի ավանդը գրադարանների կենտրոնացված համակարգեր ստեղծելու գործում, որը մեր հանրապետությունում իրականացվել է 1974-1980 թվականներին: Նրա օրոք ստեղծվեցին, ընդլայնվեցին ու զարգացան գրադարանի կապերը սփյուռքի կազմակերպությունների և անհատների հետ: Աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում Ա. Թիրաբյանի վաստակն արժանացել է ճանաչման և գնահատման:

1982-ին, հիմնադրման 150-ամյակի կապակցությամբ գրադարանն արժանացավ Խորհրդային Միության ամենապատվավոր շքանշաններից մեկին՝ ժողովուրդների բարեկամության շքանշանին: Այդ գործում մեծ էր Թիրաբյանի ավանդը:

Ա. Թիրաբյանի գրած շուրջ 3 տասնյակ հոդվածները նվիրված են առօրեական խնդիրներին և հոգսերին, գրադարանների քարոզչությանը:

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է[խմբագրել | խմբագրել կոդը]

Արազի Թիրաբյանը պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի, Պատվո նշան շքանշաններով և բազմաթիվ մեդալներով, արժանացել ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

Հոդվածներ Արազի Թիրաբյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրիգորյան Մ., Բեղնավոր կյանք։ «Կուլտուր-լուսավորական աշխատանք»[7], 1970, № 1:
  • Խոսրովյան Ա., Արվեստագետի բնավորությամբ: «Ավանգարդ», 1969, № 198:
  • Ղազարյան Ռ., Արազի Թիրաբյան ((1919-1997) , ծննդյան 80- ամյակի առթիվ): «Հայկական գրադարանային միություն: Տեղեկագիր[8]» 1999, թիվ 4:
  • Ղազարյան Ռ., Արազի Թիրաբյան (1919-1997): «Իրականի և ցանկալիի հոլովույթում», 2003:
  • Ղազարյան Ռ., Ազգային գրադարանի ամենա երկարամյա տնօրենը: Ծննդյան 85- ամյակի առթիվ: «Հոգևոր հայրենիք»[9], 2004, թիվ 9:
  • Նշվեց Արազի Թիրաբյանի 90-ամյակը: «Հոգևոր հայրենիք», 2009, թիվ 12:
  • Վահանյան Խ., Մտերմություն: «Երեկոյան Երևան», 1971, թիվ 121:

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hovhannisyan, Haykaz J. (2023). «ՀԱՅՏՆԻ ԲԱՐԵՐԱՐԻ ԱՆՀԱՅՏ ԳՈՐԾԵՐԸ Ուշագրավ վկայություններ Ալեքսանդր Թաիրյանի մասին՝ Ալեքսանդր Երիցյանի արխիվից». Vem Pan-Armenian Journal: 284–300. doi:10.57192/18291864-2023.2-284. ISSN 1829-1864. {{cite journal}}: line feed character in |title= at position 31 (օգնություն)
  2. «Մուրճ (ամսագիր, Թիֆլիս)». Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան. 2024 թ․ փետրվարի 1.
  3. «Լումա (հանդես)». Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան. 2024 թ․ մարտի 7.
  4. «Հովհաննես Թումանյան». Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան. 2024 թ․ մարտի 22.
  5. «Ավետիք Իսահակյան». Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան. 2024 թ․ մարտի 20.
  6. «Հովհաննես Շիրազ». Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան. 2024 թ․ մարտի 22.
  7. Գրիգորյան, Մ. «Բեղնավոր կյանք» (PDF). Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրություն. թիվ 1 (1970): էջ 25-28.
  8. Ղազարյան, Ռաֆիկ. «Արազի Թիրաբյանի ծննդյան 80-ամյակի առթիվ» (PDF). Հայկական ՍՍՀ կուլտուրայի մինիստրություն. թիվ 4.
  9. «Հոգևոր հայրենիք». tert.nla.am. Վերցված է 2024 թ․ մարտի 24-ին.