Ստեփան Փափազյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Փափազյանց
Դիմանկար
Ծնվել էհունվարի 14, 1840(1840-01-14) կամ 1839
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1888
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՆերսեսյան վարժարան
Մասնագիտությունխմբագիր, հասարակական գործիչ և ուսուցիչ

Ստեփան Փափազյանց (հունվարի 14, 1840(1840-01-14) կամ 1839, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1888, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, խմբագիր, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել և դաստիարակվել է Սուրբ Փրկչի ազգայնական հիվանդանոցում, 1854 թվականից ուսումը շարունակել Զմյուռնիայում, հորեղբոր՝ հայագետ Անդրեաս Փափազյանի մոտ։ 1858 թվականին վերադառնալով Կոստանդնուպոլիս՝ դասավանդել է Ս․ Փրկչի ազգայնական հիվանդանոցում (1858-1861), Ղալաթիայի Մայր վարժարանում, եղել Գում-Գափուի Պեզճյան և լուսավորական երկսեռ վարժարանների տեսուչ։

1863-1867 թվականներին հրատարակել է «Ժամանակ» կիսամսյա հանդեսը[1], հոդվածներ տպագրել «Օրագիր», «Նոր դար», «Մամուլ», «Հայրենիք», «Մասիս» պարբերականներում, պաշտպանել աշխատավոր ժողովրդի շահերը։ Մշակել է Արևմտյան Հայաստանի ազգայնական վարժարանների ընդհանուր կանոնադրությունը («Կանոնադրություն ընդհանուր բարեկարգության ազգային վարժարանաց», 1864Մ․ Խրիմյանի հանձնարարությամբ ու աջակցությամբ կազմել և Ազգայնական ժողովին է ներկայացրել «Գավառահայ հարստահարությունների տեղեկագիրը», դատապարտել թուրք աղաների և քուրդ բեկերի վայրագությունները Արևմտյան Հայաստանում, թուրքական կառավարությունից պահանջել կիրառել Բեռլինի կոնգրեսի որոշման 61-րդ հոդվածը, զինվորական պայքարի կոչել հայ ժողովրդին[2]։

Գրել է մի շարք դպրոցական դասագրքեր («Քերականություն», «Թվաբանություն», «Ազգային և սրբազան պատմություն» և այլն), երգեր[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դասագիրք քերականութեան հայ գրաբար եւ աշխարհաբար լեզուաց։ Կոստանդնուպօլիս։ տպ. Յ. Միւհէնտիսեան, 1860[4]։
  • Դասագիրք ազգային պատմութեան։ Կոստանդնուպօլիս։ Ի տպարանի Յ. Միւհէնտիսեան, 1862[5]։
  • Դասագիրք քերականութեան հայերէն լեզուի։ Կոստանդնուպօլիս։ Ի տպարանի Յ. Միւհէնտիսեան, 1865։ (Չորրորդ տպագրութիւն)[6]։
  • Կենսագրութիւն Յարութիւն Պէզճեան ազգային անզուգական բարերարի։ Կոստանդնուպօլիս։ տպ. Յովհաննու Միւհէնտիսեան, 1864[7]։
  • Քաղաքավարութիւն համառօտ տղոց համար։ Կ. Պոլիս։ տպ. Հովհաննես Մյուհենտիսյանի, 1866[8]։
  • Դասագիրք ընթերցանութեան կամ նոր նախագիտելիք մանկանց։ Յերուսաղէմ։ Ի տպարանի Առաքելական Աթոռոյ Ս. Յակովբեանց, 1869[9]։
  • Նախնական դասագիրք թուագիտութեան։ Յերուսաղէմ։ տպ. Առաքելական Աթոռոյ Ս. Յակովբեանց, 1869[10]։
  • Դասագիրք քերականութեան հայերէն լեզուի։ Կոստանդնուպօլիս։ Ի տպարանի Յ. Միւհէնտիսեան, 1871[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԺԱՄԱՆԱԿ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 26-ին.
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, 2003։ Հ. 4:
  3. «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
  4. Փափազեանց, Ստեփան (1860). Դասագիրք քերականութեան հայ գրաբար եւ աշխարհաբար լեզուաց. Կոստանդնուպօլիս: տպ. Յ. Միւհէնտիսեան.
  5. Փափազեանց, Ստեփան (1862). Դասագիրք ազգային պատմութեան. Կոստանդնուպօլիս: Ի տպարանի Յ. Միւհէնտիսեան.
  6. Փափազեանց, Ստեփան (1865). Դասագիրք քերականութեան հայերէն լեզուի (Չորրորդ տպագրութիւն ed.). Կոստանդնուպօլիս: Ի տպարանի Յ. Միւհէնտիսեան.
  7. Փափազեանց, Ստեփան (1864). Կենսագրութիւն Յարութիւն Պէզճեան ազգային անզուգական բարերարի. Կոստանդնուպօլիս: տպ. Յովհաննու Միւհէնտիսեան.
  8. Փափազեանց, Ստեփան (1866). Քաղաքավարութիւն համառօտ տղոց համար. Կ. Պոլիս: տպ. Հովհաննես Մյուհենտիսյանի.
  9. Փափազեանց, Ստեփան (1869). Դասագիրք ընթերցանութեան կամ նոր նախագիտելիք մանկանց (Տիպ երկրորդ ed.). Յերուսաղէմ: Ի տպարանի Առաքելական Աթոռոյ Ս. Յակովբեանց.
  10. Փափազեանց, Ստեփան (1869). Նախնական դասագիրք թուագիտութեան (4-րդ տպագր ed.). Յերուսաղէմ: տպ. Առաքելական Աթոռոյ Ս. Յակովբեանց.
  11. Փափազեանց, Ստեփան (1871). Դասագիրք քերականութեան հայերէն լեզուի (Հինգերորդ տպագրութիւն ed.). Կոստանդնուպօլիս: Ի տպարանի Յ. Միւհէնտիսեան.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։