Ստեփան Բաբաթորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Բաբաթորոսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 6, 1957(1957-02-06)[1] (67 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան, Հայաստանի պաշտպանության նախարարություն և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԱռնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն

Ստեփան Միհրանի Բաբաթորոսյան (փետրվարի 6, 1957(1957-02-06)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (1982):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփան Բաբաթորոսյանը ծնվել է 1957 թվականին, Երևանում։ 1976 թվականին ավարտել է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարանը[2], 1981 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Գրիգոր Եղիազարյանի դասարան), 1985 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան։ 1982 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է[3]։ 1983-2006 թվականներին եղել է Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի կոմպոզիցիայի ուսուցիչ, 1987-1989 թվականներին դասավանդել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ 1996-1999 թվականներին աշխատել է ՀՀ ՊՆ-ում` որպես «Զինուժ» ծրագրի և «Ասպար» ռադիոհաղորդման երաժշտական խմբագիր։ 1998-2006 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնում։ 1991 թվականից «Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում» դասավանդում է տեսական առարկաներ։ ՀՀ Նախագահին կից հանրային խորհրդի «Մշակութային արժեքների պահպանման» հանձնաժողովի, Հայաստանի «Երկրապահ Կամավորականների» միության անդամ է, ՀԿՄ վարչության և նույն միության «Խմբերգային և մանկապատանեկան երաժշտության» հանձնաժողովի նախագահ։ 2006 թվականին ստացել է դոցենտի գիտական աստիճան[4]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, վոկալ, երաժշտաթատերական ստեղծագործությունների, ինչպես նաև գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել «Երաժշտական Հայաստան» ամսագրում։

Ստեղծագործությունների ցանկ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ
  • «ԵԿՄ 20 ՏԱՐԻ» հոբելյանական մեդալ
  • «Հոգևոր առակներ» (ըստ Վ. Այգեկցու) ստեղծագործության համար «Armenian Music Awards» (ԱՄՆ) մրցույթի երգչախմբային ժանրում արժանացել է 1-ին մրցանակի[4]
  • «Նամակ ռազմաճակատից» (խոսք Յուրի Սահակյանի), հայրենասիրական երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակ և հանդիսատեսի մրցանակի[4]
  • «Ծաղրածուն և ծաղրաձուն»՝ ռադիոյի մանկական երգի մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի[4]
  • «Կճուճն ու ճուտը»՝ Սայաթ-Նովա և Արևիկ-Քենդի մրցույթներում արժանացել է 1-ին մրցանակի[4]
  • «Հարավ քամի»՝ Սայաթ-Նովա մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի[4]
  • «Կարմիր նժույգներ» (խոսք` Եղիշե Չարենցի), 1997 թվականի համամիութենական մրցույթում արժանացել է դիպլոմի[4]
  • «Ֆուգա-սոնատ» շվիի, բլուլի և դուդուկի համար՝ 1986 թվականի մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի[4]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Քայլեք հպարտ հայորդիներ» զինվորական երգերի ժողովածու. «Ցնծա հայոց աշխարհ» (խոսք` Յուրի Սահակյանի) և «Շարային քայլերք» (խոսք`Հ. Սրապյանի) 1997, խմբագիր՝ Ստեփան Բաբաթորոսյան։
  • «Նամակ ռազմաճակատից» երգ (խոսք` Յուրի Սահակյանի), Հայրենասիրական երգերի «Արծիվ մահապարտ» ժողովածու։
  • Մանկական երգչախմբային ստեղծագործություններ, «Մանկական երգարան», 2009։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://composers.am/?p=1865
  2. «Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ». www.babajanyancollege.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Ստեփան Բաբաթորոսյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Ստեփան Բաբաթորոսյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]