Ստերլինգ Մորտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստերլինգ Մորտոն
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Միչիգանի համալսարան
Մասնագիտություն՝ բուսաբան և քաղաքական գործիչ
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 22, 1832(1832-04-22)[1]
Ծննդավայր Adams, Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի օր ապրիլի 27, 1902(1902-04-27)[1] (70 տարեկան)
Վախճանի վայր Լեյք Ֆոտեսթ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Թաղված Wyuka Cemetery[2]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Julius Dewey Morton?[3]
Մայր Emeline Sterling?
Ամուսին Caroline Ann Joy French Morton?
Զավակներ Joy Morton?, Paul Morton?[3], Mark Morton? և Carl Morton?
 
Ինքնագիր Изображение автографа

Ստերլինգ Մորտոն (անգլ.՝ Julius Sterling Morton[4][5][6], ապրիլի 22, 1832(1832-04-22)[1], Adams, Ջեֆերսոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 27, 1902(1902-04-27)[1], Լեյք Ֆոտեսթ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի[6] բուսաբան, ֆերմեր[5], ԱՄՆ գյուղատնտեսության նախարար[6], Դեմոկրատական կուսակցության անդամ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստերլինգ Մորտոնը ծնվել է 1832 թվականի ապրիլի 22-ին Ադամս քաղաքում[5][6]։

Նրա ընտանիքը գաղթել է Արևմուտք։ Մորտոնը մեծացել է Դետրոյթում և սովորել Միչիգանի համալսարանում[5]։

1854 թվականին դիպլոմ ստանալուց հետո Ստերլինգ Մորտոնը իր հարսնացուի հետ տեղափոխվել է Նեբրասկա։ Այստեղ նա աշխատել է թերթի խմբագրությունում, դարձել է է հաջողակ ֆերմեր և ակտիվորեն մասնակցել է տարածքային քաղաքականությանը[5], իսկ 1872 թվականին հիմնել է ծառատունկի օր՝ տոնը, որն արագորեն տարածվել է ամբողջ ԱՄՆ-ում, ինչպես նաև ամբողջ աշխարհում[7]։ 1858 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 1859 թվականի մայիսի 2-ը և 1861 թվականի փետրվարի 24-ից մինչև մարտի 6-ը եղել է Նեբրասկա տարածքի նահանգապետի պաշտոնակատար[6]։

1893 թվականից մինչև 1897 թվականը Մորտոնը եղել է ԱՄՆ գյուղատնտեսության նախարար[6]։

Ստերլինգ Մորտոնը մահացել է 1902 թվականի ապրիլի 27-ին[5][6]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստերլինգ Մորտոնը մասնագիտացել է սերմնավոր բույսերի վրա[4]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Conservationist[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստերլինգ Մորտոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստերլինգ Մորտոն» հոդվածին։