Ստերեոֆոնիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Carsoundstereoshift.png

Ստերեֆոնիա (հուն.՝ στερεόςձայն, հնչյուն), ձայնի հաղորդման և վերարտադրման այնպիսի եղանակ, որի դեպքում ունկնդիրն ստանում է ձայնի աղբյուրների տարածական դասավորության տպավորություն։ Ձայնը վերարտադրվում է մի քանի (մինչև 5) տարափող աղբյուրներով (բարձրախոսներ, բարձրախոսային համակարգեր), որոնցից յուրաքանչյուրը համապատասխան միկրոֆոնից ազդանշանն ստանում է անկախ կապուղիով։ Ստերեֆոնիաի էֆեկտն առաջանում է բարձրախոսների (վերարտադրման տեղում) և միկրոֆոնների (ձայնի հաղորդման տեղում) որոշակի դասավորության դեպքում։ Ստերեֆոնիա օգտագործվում է կինեմատոգրաֆիայում, ռադիոհաղորդումներում ձայնը ձայնասկավառակի կամ մագնիսական ժապավենի վրա գրանցելիս, ապա՝ վերարտադրելիս։ 1970-ական թվականներից տարածում է գտել քվադրոֆոնիան, որի դեպքում ձայնի վերարտադրումն իրականացվում է չորս բարձրախոսներով, որոնցից երկուսը տեղավորում են ունկնդրի առջևում (ճակատային բարձրախոսներ), իսկ մյուս երկուսը՝ ետևում (թիկունքային բարձրախոսներ)։

Գրականություն[խմբագրել]

  • Фурдуев В․ В․
  • Стереофония и многоканальные звуковые системы, М. 1973․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png