Ստեխիոմետրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստեխիոմետրիա (հունարեն՝ στοιχετον նախասկիզբ, տարր և ․․․մետրիա), ուսմունք քիմիական ռեակցիայի մեջ մտնող նյութերի և առաջացած արգասիքների զանգվածների (ծավալների) քանակական հարաբերությունների մասին։ Ներառնում է քիմիական բանաձևերի արտածումը, քիմիական հավասարումների կազմումը, քիմիական վերլուծության հաշվարկները։ Տերմինն առաջարկել է գերմանացի քիմիկոս Իերեմայա Բենիամին Ռիխտերը։ Ստեխիոմետրիաի հիմնական դրույթները բխում են Ավոգադրոյի օրենքից, ծավալային հարաբերությունների օրենքից (տես Գեյ-Լյուսակի օրենքներ), բացառիկ հարաբերությունների օրենքից, հաստատուն բաղադրության օրենքից, զանգվածի պահպանման օրենքից Ստեխիոմետրիա համարժեքների օրենքից։ Ստեխիոմետրիաի կանոններն ընկած են քիմիական բանաձևերի և հավասարումների հիման վրա կատարվող բոլոր հաշվումների հիմքում, օգտագործվում են նաև քիմիական տեխնոլոգիայում, մետալուրգիայում և այլուր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 113