Ստանդարտացման միջազգային կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ISO english logo.svg

Ստանդարտացման միջազգային կազմակերպություն (անգլ.՝ International Organization for Standardization, ֆր.՝ Organisation internationale de normalisation, ռուս.՝ Международная организация по стандартизации, ISO, ИСО կամ ԻՍՕ), ստանդարտացման ազգային մարմիններից բաղկացած միջազգային կազմակերպություն է։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1947 թ. փետրվարի 23-ին։ Գրասենյակը գտնվում է Ժնևում, Շվեյցարիա։ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմակերպության անդամ է 164 երկիր։ Կազմակերպությունն ունի անդամակցության երեք կատեգորիա` ● լիիրավ անդամ- կազմակերպություններ են, որոնք իրենց երկրում պետական կառուցվածքի մաս կազմող կամ պետության կողմից լիազորված ստանդարտացման ոլորտում լիարժեք գործունեություն իրականացնող մարմիններն են և Ստանդարտացման միջազգային կազմակերպությունում ունեն քվեարկելու իրավունք; ● թղթակից անդամ- կազմակերպություններ են, որոնք իրենց երկրում դեռևս չեն իրականացում ստանդարտացման լիարժեք գործունեություն: Այս անդամները ստանում են տեղեկատվություն ԻՍՕ-ի աշխատանքների վերաբերյալ, սակայն չեն մասնակցում ստանդարտների մշակման աշխատանքներին; ● բաժանորդ անդամ- փոքր տնտեսություն ունեցող երկրներն են, որոնք վճարում են քիչ անդամավճար և չեն կարող մասնակցել միջազգային ստանդարտացման աշխատանքներին: Համարվում է աշխարհում ստանդարտներ մշակող ամենամեծ կազմակերպությունը: Կազմակերպության անվանումն ընտրելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ անվանումը բոլոր լեզուներով հնչի նույնը: Այդ իսկ պատճառով օգտագործվել է հունարեն ,,isos,, բառը, որը թարգմանաբար նշանակում է հավասար և Ստանդարտացման միջազգային կազմակերպության անվանումը բոլոր լեզուներով հնչում է ISO (ԻՍՕ): Ստանդարտացման միջազգային կազմակերպության պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը և ռուսերենը: Գործունեությունը տարածվում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա, բացառությամբ էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի, որոնք Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (ԻԷԿ, IEC) իրավասության ոլորտում են: Ստանդարտացման միջազգային կազմակերպության կառուցվածքը կազմված է ղեկավար և աշխատանքային մարմիններից: Ղեկավար մարմիններն են Գլխավոր Վեհաժողովը, Խորհուրդը (որի կազմում գործում է քաղաքականության մշակման երեք կոմիտե` ԿԱՍԿՈ, ԴԵՎԿՈ, ԿՈՊՈԼԿՈ), տեխնիկական ղեկավար բյուրոն: Աշխատաքային մարմիններն են տեխնիկական կոմիտեները (ՏԿ), ենթակոմիտեները (ԵԿ), տեխնիկական խորհրդատվական խմբերը:

Աղբյուրներ[խմբագրել]