Սվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալաշնիկովի ավտոմատի (ԱԿ-47) սվին։

Սվին - զինվորական հրացանի փողի ծայրին հագցվող և իբրև պատերազմական զենք՝ խոցելու համար գործածվող սրածայր պողպատե ձող կամ դանակաձև սայր։

Պատմություն[խմբագրել]

Ըստ ավանդության, հրազենին կցված սվինի գոռծածումը սկիզբ է առել 17-րդ դարի առաջին կեսին, հարավ-արևմտյան Ֆրանսիայի Բայոն քաղաքում, այստեղից էլ՝ ֆրանսերեն baïonnette բառը («սվին»), որը օգտագործվում է աշխարհի գրեթե բոլոր լեզուներում։ Ժամանակակիցների նկարագրությամբ, վաղ տեսակի սվինն իրենից ներկայացնում էր մոտավորապես մեկ ֆուտ երկարություն ունեցող ուղիղ, երկկողմանի մետաղյա սայր, փայտե բռնակոթով, որը կարելի էր փակցնել մուշկետի փողին։ Հետագայում այս նորաստեղծ զենքի չափսերը բավականաչափ փոքրացվել էին, և նրա համբավն ու կիրառումը լայն տարածում էր գտել ամբողջ Եվրոպայում։ Շուտով այն փոխարինեց տեգին։

Առաջին սվինները լուրջ թերություններ ունեին. օրինակ՝ ձեռնամարտում օգտագործելու համար սվինը պետք էր մտցնել մուշկետի փողի մեջ և հետևաբար զենքը այլևս հնարավոր չէր օգտագործել որպես հրազեն։ Բացի այդ, շատ դեպքերում սվինը խցկվում էր հրացանի փողի մեջ և այն դժվար էր կամ անկարելի էր դուրս հանել։ 17-րդ դարի վերջերում սվինի փակցման մեխանիզմը կատարելագործվել էր՝ բռնակի վրա օղակ ավելացնելով, որի շնորհիվ այն կարելի էր ամրացնել հրացանի փողի ծայրի շուրջ։

Ժամանակակից օգտագործում[խմբագրել]

Զինյալ ուժերում բազմալիցք հրացանի արմատավորման և զարգացման հետևանքով սվինի դերը մարտական գործողություններում բավականին ընկավ, թեև բանակներում (հետևակազորում և այլ զորքի տեսակներում) շարունակվում է սվինի կիրառման զինամարզանքները։

Սվինամարտի զինամարզանք (ԱՄՆ ծովային հետևակազոր