Սպոնգիոլիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպոնգիոլիտ

Սպոնգիոլիտ, սպոնգոլիթ, կայծքարային ապար, կազմված է օպալից (խալցեդոն) և կայծքարային սպունգների բազմաթիվ սպիկուլներից։ Բեկորային նյութը սովորաբար բաղկացած է քվարցից, գլաուկոնիտից, երկաթի հիդրօքսիդներից, երբեմն ռադիոլյարիտների և ֆորամինիֆերների խեցիներից։ Սպոնգիոլիտները սովորաբար ամուր, երբեմն բավական վւխրուն գոյացումներ են, որոնք վերագրվում են ծանծաղջրյա, մերձցամաքային նստվածքներին։ Հայտնի է Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային և հարավ-արևելք ծայրամասերի երրորդական, Փարիզի ավազանի կավճի նստվածքներում և այլ վայրերում։ Սպոնգոլիթ, կայծքարային ապար, կազմված է օպալից (խալցեդոն) և կայծքարային սպունգների բազմաթիվ սպիկուլներից։ Բեկորային նյութը սովորաբար բաղկացած է քվարցից, գլաուկոնիտից, երկաթի հիդրօքսիդներից, երբեմն ռադիոլյարիտների և ֆորամինիֆերների խեցիներից։ Սպոնգիոլիտները սովորաբար ամուր, երբեմն բավական փխրուն գոյացումներ են, որոնք վերագրվում են ծանծաղջրյա, մերձցամաքային նստվածքներին։ Հայտնի է Կովկասյան լեռնաշղթայի հյուսիսային և հարավ-արևելք ծայրամասերի երրորդական, Փարիզի ավազանի կավճի նստվածքներում և այլ վայրերում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 81