Սպեսմիլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
սպեսմիլոի խորհրդանշանը

Սպեսմիլո (էսպերանտո՝ spesmilo), հնացած միջազգային դրամական միավոր, որն առաջարկվել էր 1907 թվականին էսպերանտիստ Ռենե դե Սոսսյուրի կողմից։ Այն կիրառվել է մինչև Առաջին համաշխարհային պատերազմը ընդամենը մի քանի շվեյցարական և բրիտանական բանկերի կողմից, անվանումը բառացիորեն թարգմանած նշանակում է «հազար սպեսո»։

Կազմված է 10 սպեսցենտոից, կամ 100 սպեսդեկոից կամ 1000 սպեսոից, արժեքը հավասար է մոտ 0,733 գրամ ոսկու, ինչը այդ ժամանակներում հանասար էր կես ԱՄՆ դոլարի կամ 2½ շվեյցարական ֆրանկի։

Սպեսմիլոի նշանը իրենից ներկայացնում է Sm տառերի համադրություն[1][2]։ Նշանը առկա է Յունիկոդում (սկսած 5.2 տարբերակից), որտեղ նրան տրվել է U+20B7 կոդը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]