Սպասեք կապավորին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպասեք կապավորին
ռուս.՝ Ждите связного
Երկիր ԽՍՀՄ[1]
 Վրաստան[1]
Թվական1979[2]
ՌեժիսորՕթար Կոբերիձե
Սցենարի հեղինակԲրունչուգին, Եվգենի Վասիլևիչ, Յուրի Զբանացկի և Օթար Կոբերիձե
ՕպերատորՎիլեն Կալյուտա
ԵրաժշտությունՋանսուգ Կախիձե
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա և Վրացֆիլմ
Տևողություն78 րոպե

«Սպասեք կապավորին» (ռուս.՝ «Ждите связного»), 1979 թվականի սովետական ռազմական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Օթար Կոբերիձեն Գրիգորի Զբանացկիիի սցենարով, որը պատերազմի տարիներին եղել էր Շչորսի անվան պարտիզանական միավորման հրամանատար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվական, Երկրորդ համաշխարհային պատերազմ։ Ֆաշիստների կողմից գրավված Ուկրաինայի տարածքում գործում է միջազգային պարտիզանական ջոկատ։ Ջոկատի գործողության տարածքում է գտնվում հատկապես գաղտնի առաքման ճամբարը, որը ստեղծվել է աշխատողներին ընտրելու և Գերմանիա ուղարկելու համար։ Բայց պարտիզանները չեն կարող լուրջ ջանքեր գործադրել այն ոչնչացնելու համար. զենքով գաղտնի խորհրդային պահեստի գտնվելու վայրը պետք է հայտնի կապավորը, որի ժամանումը հետաձգվում է անորոշ ժամանակով։ Պահեստի գոյության մասին իմանում են նաև գերմանացիները և գեստապոյի քննիչ Նետցերը նրա գտնվելու վայրը պարզելու գործողություն է իրականացնում։ Պարտիզաններն իրենց մարդուն ուղարկում են նացիստների կողմից գրավված գյուղ՝ հետախուզելու համար։ Իմանալով, որ Նետցերը մոտեցել է պահեստի վայրի մասին հանելուկի լուծմանը, պարտիզանները որոշում են առևանգել նրան, ինչը նրանց հաջողվում է։ Բայց հիմա նրանք պետք է զենքով պահեստ հասնեն ավելի շուտ, քան կհասցնեն դա անել գեստապոյականները։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իոսիֆ Ջաչվլիանի – Ավթանդիլ, Միտյա
  • Սվետլանա ՏոմաՍվետլանա
  • Ալեքսանդր Դենիսով – Ռոման Պոլիշչուկ
  • Նատալյա Սումսկայա – Մարինա Կարպովնա Պոլիշչուկ, ուսուցիչ, Ռոմանի կինը
  • Վլադիմիր Չուբարև – Անդրեյկա
  • Իվան Բոնդար – Սերգեյ
  • Օթար Կոբերիձեպարտիզանական ջոկատի հրամանատար
  • Վլադիմիր Տալաշկո – Բելյաև, պարտիզանական ջոկատի հանձնակատար
  • Վլադիմիր Ալեքսեենկո – Տարաս Պետրովիչ, պարտիզանական ջոկատի կապավոր
  • Իվան Մատվեև – Կլիմչուկ, պարտիզան
  • Վիլորի Պաշչենկո – Կոնդրատև, պարտիզան
  • Վլադիմիր Աբազոպուլոպարտիզան
  • Վիկտոր Պանչենկո – պարտիզան
  • Ալեքսանդր Տոլստիխ – պարտիզան
  • Յանիս Մելդերիս – Նետցեր, հաուպտշտուրմֆյուրեր
  • Միխայիլ Գոլուբովիչ – Դմիտրո, պոլիցայ
  • Վալենտին Գրուդինին – պոլիցայ
  • Յուրի Դուբրովին – պոլիցայ
  • Ալբերտ Պեչնիկով – գերմանացի սպա
  • Վերա Սարանովա – թարգմանիչ գեստապոյում
  • Վոկալը՝ Նինա Մատվիենկոյի

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատները բացասական վերաբերմունք են հայտնել ֆիլմի դրամատիկական էպիզոդներին հակասող որոշ տեսարանների պայմանական-խաղարկային տոնայնությունը․ փորձառու ֆաշիստ սպան անմիջապես ընկնում է գյուղացի աղջկա՝ Սվետլանայի կախարդանքի տակ և ընկնում ծուղակը, կապավոր Ռոմանը ոչ պակաս հեշտությամբ թամբում է ձին և փախչում ոստիկաններից, չնայած թվում էր, թե կռվից հետո նրանք պետք է զգոնությամբ հսկեին նրան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Internet Movie Database — 1990.
  3. Капельгородська Н. М. — Сучасний пригодницький фільм. — К., 1984

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ждите связного // Советские художественные фильмы. Аннотированный каталог (1978—1979) / Мария Павлова. — М.։ Нива России, 1998. — 3 стр. — стр. 213

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]