Jump to content

Ֆարահ Մոհամեդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
11:24, 28 Մարտի 2024 տարբերակ, Քրիստինա Հովհաննիսյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ֆարահ Մոհամեդ
Դիմանկար
Ծնվել է1970[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ

Ֆարահ Մոհամեդ (անգլ.՝ Farah Mohamed, 1970[1]), կանադացի կանանց իրավունքների ակտիվիստ, խոսնակ և բիզնեսի առաջնորդ, որը հիմնադրել է «G(irls) 20»-ը՝ ամենամյա միջոցառում, որը միավորում է կանանց ամբողջ աշխարհից[3]։ Նա նախկինում զբաղեցրել է Մալալա հիմնադրամի (որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է և պաշտպանում է աղջիկների կրթությունը) գործադիր տնօրենի պաշտոնը[4]։ Նա գրեթե տասը տարի աշխատել է կանադացի քաղաքական գործիչների հետ Խորհրդարանական բլրի վրա:

Ֆարահը ստացել է Եղիսաբեթ II թագուհու կյանքի նվաճումների մեդալը և եղել է Կանադայի ներգաղթյալների 2014 թվականի լավագույն 25 կանադացի ներգաղթյալների մրցանակի դափնեկիրներից մեկը, որը շնորհել է «Canadian Immigrant» ամսագիրը[5]։ Նա 2014 թվականին նաև ճանաչվել է BBC-ի 100 կանանցից մեկը[6]։

Վաղ կյանք և կրթություն

Ֆարահը ծնվել է 1970 թվականին Ուգանդայում։ Նրա ծնողները 1972 թվականին Ուգանդայից հնդկացիներին վտարելուց հետո ապաստան են գտել Կանադայում և բնակություն հաստատել Օնտարիոյի Սենտ Կատարինս քաղաքում։

Ֆարահը արվեստների բակալավրի կոչում է ստացել Քուինսի համալսարանից և արվեստի մագիստրոսի կոչում և իրավունքի պատվավոր դոկտորի կոչում՝ Արևմտյան Օնտարիոյի համալսարանից[7][8]։

G(irls)20

2010 թվականին նա հիմնել է «G(irls)20» ամենամյա միջոցառումը, որը նվիրված է G20-ի յուրաքանչյուր երկրի կանանց հզորացմանը։ Ամեն տարի «G20»-ի գագաթնաժողովից առաջ «G(irls)20»-ը մեկ շաբաթով համախմբում է կանանց առաջնորդների վերապատրաստման և քարոզչության համար[9]։ Ֆարահն եղել է «G(irls)20»-ի գործադիր տնօրենը 5 տարի՝ նախքան «Malala Fund»-ի գործադիր տնօրեն դառնալը:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://canadianimmigrant.ca/canadas-top-25-immigrants/canadas-top-25-immigrants-2014/farah-mohamed
  2. https://www.bbc.com/news/world-29758792
  3. «Farah Mohamed». Canadian Immigrant (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-13-ին. Վերցված է 2021-03-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «farah.mohamed | Pierre Elliott Trudeau Foundation». www.trudeaufoundation.ca. Արխիվացված է օրիգինալից 2021-04-19-ին. Վերցված է 2021-03-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Canadas Top 25 Immigrants 2014». Canadian Immigrant (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-06-24-ին. Վերցված է 2021-06-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Who are the 100 Women 2014?». BBC News (բրիտանական անգլերեն). 2014-10-26. Արխիվացված է օրիգինալից 2018-05-28-ին. Վերցված է 2022-12-17-ին.
  7. «Our Story». Girls20 (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-02-07-ին. Վերցված է 2021-03-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Move over Oscars, we're announcing our 2019 policy stars». Public Policy Forum (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-03-06-ին. Վերցված է 2021-03-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «G(irls)20». CanadaHelps - Donate to any charity in Canada (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-10-ին. Վերցված է 2021-03-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)