Jump to content

Նորմա Խուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորմա Խուրի (նաև հայտնի է որպես Նորմա Բագաին, Նորմա Տոլիոպուլոս), հորդանանցի-ամերիկուհի գրող, միջազգային ճանաչում ստացած շահախարդախ, աֆերիստ։ Նա համբավ ձեռք բերեց 2002 թվականին այն բանից հետո, երբ գրել էր, իր պնդմամբ, ինքնակենսագրական գիրք՝ «Արգելված սեր»: Գրքում Խուրին պատմել է այն մասին, թե ինչպես է իր լավագույն ընկերուհի Դալիան զոհվել 1990-ականներին Հորդանանում տարածված պատվո սպանության պատճառով, ինչին ականատես էր եղել Խուրին:

2004 թվականին գիրքը ճանաչվեց կեղծիք, քանի որ այն պարունակում էր մեծ թվով փաստական ​​սխալներ. Խուրին ինքը բնակվում էր Միացյալ Նահանգներում Հորդանանում իր լավագույն ընկերոջ «սպանության» պահին, և Հորդանանի իրավապաշտպան կազմակերպությունները չեն գտել ոչ մի սպանություն, որը կհամապատասխանի գրքում ներկայացված նկարագրություններին:

2007 թվականին Նորմա Խուրիի և նրա գրքի մասին նկարահանվել է «Արգելված սուտ» վավերագրական ֆիլմը, որը մի քանի մրցանակների է արժանացել միջազգային կինոփառատոներում։

Գործունեություն

Նորմա Խուրիի հասարակական կարիերան սկսվել է մոտ 2000 թվականին, երբ նա կապ է հաստատել Նյու Յորքի պրոֆեսիոնալ գրական գործակալ Քրիստի Ֆլետչերի հետ ինքնակենսագրական վեպի համար: Խուրին պնդում էր, որ ծնվել և մեծացել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, պատմել է 1990-ականներին իր լավագույն ընկերուհի Դալիայի՝ պատվի պատճառով սպանության մասին: Ըստ Խուրիի կենսագրության՝ նա Դալիայի հետ գործընկեր է եղել, միասին վարսավիրանոց են աշխատեցրել։ Վարսավիրանոցի հաճախորդներից մեկը Միխայիլ անունով զինվորական էր։ Նա սիրահարվել է Դալիային։ Որոշ ժամանակ Դալիան ու Միխայիլը ժամադրվել են՝ այդ փաստը խնամքով թաքցնելով Դալիայի հարազատներից ու ընկերներից, իսկ Նորման օգնել է սիրահարներին պահպանել գաղտնիքը։ Նրանք չէին կարող ամուսնանալ, քանի որ Դալիան մուսուլման էր, իսկ Միխայիլը՝ քրիստոնյա։ Ի վերջո Դալիայի ընտանիքը իմացել է գաղտնի սիրավեպի մասին, և հայրը դանակահարել ու սպանել է դստերը։ Հորը կարճ ժամանակով ձերբակալել են, սակայն շարիաթի դատարանը թույլ է տվել նրան ազատ արձակել բանտից՝ գրավի դիմաց։ Դրանից հետո Խուրին, վախենալով, որ նա նույնպես կսպանվի Դալիայի գործին աջակցելու համար, Մայքլի օգնությամբ փախել է Հունաստան և, նստելով ինտերնետ սրճարանում, գիրք է գրել Դալիայի սպանության մասին՝ արևմտյան հանրության ուշադրությունը հրավիրելու համար։ Արաբական երկրներում պատվի համար սպանությունը ամենամեծ խնդիրներից է[1]

Ֆլետչերը հետաքրքրվեց գրքով, և Խուրին նրան ուղարկեց վեպը։ Ֆլետչերը չի ստուգել՝ արդյո՞ք Խուրիի պատմությունը ճշմարիտ է, և գիրքն առաջարկել է աշխարհի 16 հրատարակիչների։ Երկու հրատարակիչներ փորձել են ինքնուրույն գնահատել գրքի ճշմարտացիությունը՝ ViacomԱՄՆ-ում և Transworld PublishersՄեծ Բրիտանիայում: Երկուսն էլ չկարողացան բացահայտել խաբեությունը։ Համարելով, որ Խուրիի պատմությունը ճշմարիտ է և հավատալով, որ նա իսկապես կին է նահապետական ​​իսլամական երկրից, ով ուներ բոլոր հիմքերը վախենալու իր կյանքի համար, Random House-ը 2002 թվականին[2] աջակցեց Խուրիի խնդրանքին՝ Ավստրալիայի վիզա ստանալու համար «Մեծ տաղանդ ունեցողների» կատեգորիայում։ Եվ նրան տրամադրվեց երկրում մշտական ​​բնակության իրավունք[3]։ Խուրին վիզա ստացավ և բնակություն հաստատեց Ավստրալիայում՝ Բրիսբենի մոտ գտնվող Բրիբի կղզում, Նորմա Ալբակիին անունով, Ջոն Տոլիոպուլոս անունով ամերիկացու և երկու երեխաների՝ տղայի և աղջկա հետ միասին։ Նա բացատրեց հարևաններին և նոր ընկերներին, որ Տոլիոպուլոսը մեկն էր նրանցից, ովքեր օգնեցին իրեն փախչել Հորդանանից[4], իսկ երեխաները ինչ-որ մարմնավաճառի երեխաներ էին,մայրը փախավ և լքեց նրանց, երբ նրանք երեք տարեկան էին[5]:

Ծանոթագրություններ

  1. The lies stripped bare // The Sydney Morning Herald. — 2004.
  2. Bestseller's lies exposed // The Sydney Morning Herald. — 2004. Архивировано из первоисточника 2018թ․ դեկտեմբերի 31.
  3. Khouri can stay in Australia: Vanstone // The Sydney Morning Herald. — 2004. Архивировано из первоисточника 2019թ․ հունիսի 4.
  4. Khouri - the troubled life of a fake // The Age. — 2004. Архивировано из первоисточника 4 Հունիսի 2019.
  5. Anna Broinovski (2007). Forbidden Lie$ (документальный фильм). США, Иордания. Event occurs at 31:40. Արխիվացված օրիգինալից 2018թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019-06-05-ին.