Սուրիա Բոնալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրիա Բոնալի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Surya Bonaly
Մասնագիտացում՝գեղասահորդուհի և gymnast
Երկիր՝ ԱՄՆ և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 15, 1973(1973-12-15)[1] (50 տարեկան)
Ծննդավայր՝Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
1,56 մետր
Քաշ՝50 կիլոգրամ[2]

Սուրիա Բոնալի (ֆր.՝ Surya Bonaly, դեկտեմբերի 15, 1973(1973-12-15)[1], Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), ֆրանսիացի գեղասահորդուհի, հանդես է եկել կանանց մենասահք ձևում։

  • Աշխարհի չեմպիոնուհի պատանիների կարգում (1991)
  • Հնգակի Եվրոպայի չեմպիոնուհի (1991-1995 անընդմեջ)
  • Իննակի Ֆրանսիայի չեմպիոնուհի (1989-1997 անընդմեջ)
  • Աշխարհի եռակի փոխչեմպիոնուհի (1993-1995) անընդմեջ)

Մարզիչներ` Աննիկ և Դիդյե Գայագե (Annick & Didier Gailhaguet)` մինչև 1992 թվականը, 1992/1993 մրցաշրջան` Ալեն Ժիլետտի, այնուհետև` մայրը՝՝ Սյուզան Բոնալի (Suzanne Bonaly), խորեոգրաֆը 1995 թվականից` Նատալյա Վոլկովա-Դաբբադի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրիա Բոնալի. 1992 թ.

Սևամորթ գեղասահորդուհին Ռեյունյոն կղզուց որդեգրվել էր ֆրանսիացիների կողմից։ Զբաղվել է թռիչք բատուտի վրա ձևով, ինչն էլ ազդել է նրա սահելու տեխնիկայի վրա, մանավանդ թռիչքների առումով, ինչը նա կարող էր անել առանց անհրաժեշտ արագության և 1/4-րդ կարճ շրջադարձով կամ նույնիսկ 1/2 պտույտով (սակայն ազատ ծրագրի ցատկը չեն հաշվում)՝ արդեն սառույցի վրա վայրէջք կատարելով։ Այնուամենայնիվ, գնահատականների առումով դատավորները արդարացիորեն խրախուսեցին նրան այդպիսի բարդ և ռիսկային տարրերի համար (օրինակ՝ 1995 թվականի Աշխարհի գավաթի առաջնությունում՝ 5.9 գնահատականներ՝ վեց դատավորներից)։ Բոնալիի կարիերայի առանձնահատկությունն Եվրոպայի առաջնությունում հինգ անընդմեջ հաղթանակն էր, և ոչ մի՝ Աշխարհի առաջնությունում (որտեղ նա չկարողացավ հաղթել եվրոպական մի շարք գեղասահորդուհիների)։

1989 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններում։ Մարզիչները միանգամից հենվել էին ռեկորդային ցատկերի վրա՝ վտանգի տակ դնելով սահքը և այլ էլեմենտներ։ Աշխարհում առաջին անգամ կանանց մենասահքում ընդգրկել էին երկու եռակի թռիչքից կազմված երկու կասկադ (լուց/տուլուպ և երկու տուլուպ)։ 1990 թվականի Եվրոպայի առաջնությունում Սուրայի ծրագիր են մարզիչները մտցնում սահմաններից դուրս արգելք ունեցող բարդ էլեմենտներ՝ քառակի տուլուպ, քառակի սալխ (միակ դեպքը կականց մենասահքում, երբ մի ծրագրում փորձ է կատարվել երկու քառակի թռիչքի), երկու եռակի լուց և այլն։ Ընդհանուր երկու քառակի և վեց եռակի ցատկեր, որոնցից Բոնալին հաղթեց նվազագույն չորս բարդը, որից հետո մարզիչները սկսեցին պարզեցնել ծրագիրը։ 1991 թվականի Աշխարհի առաջնությունում առաջին անգամ կատարում է ցատկ՝ չորս պտույտով (տուլուպ)՝ մաքուր վայրէջք կատարելով, բայց չշրջելով այն։

1994 թվականի Աշխարհի առաջնությունում մարզիկը հրաժարվեց պատվանդանին բարձրանալ (պատմության մեջ միակ դեպքը)։ Նա չէր համաձայնվում մրցույթի արդյունքների հետ (հաղթանակի համար բավարար չէր միայն մեկ մրցավարի ձայնը)։ Միայն Չմշկասահորդների միջազգային միության նախագահ Պաուլսենի համոզելուց հետո բարձրացավ և ընդունեց մեդալը, բայց անմիջապես հետո հանեց այն։ 1996 թվականին Բոնալին ծրագրում նորից փորձեց կատարել քառակի ցատկ (սալխ) և եռակի լուց/եռակի տուլուպ։ Բոնալիի մայրը պարբերաբար փոխում էր մարզիչներին։ Նա գրավեց ռուս մասնագետ Ն. Վոլկովին՝ ուշադրություն դարձնելով սահքի գեղարվեստական մասին, ինչը մարզիկը արդեն չէր կարողանում համատեղել նախկինում հասած տեխնիկական բարդության հետ։ Վերջին տարիների սիրողականի մրցույթներին Բոնալին չէր կարողանում հաղթահարել նույնիսկ սովորական եռակի ցատկերը։ Օլիմպիական-98-ում նա կարճ ծրագրից հետո զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը։ Ազատ ծրագրի ամենասկզբում կասկադի ժամանակ վայր է ընկնում և արդեն գիտակցելով, որ մեդալի հնարավորություն չկա, ծրագիր է մտցնում արգելված հետ կատարված սալտոն՝ առաջացնելով հանդիսատեսի բուռն արձագանքը (դատավորները երկու էլեմենտներից լրացուցիչ 0,2 միավորներ հանեցին այս էլեմենտի համար)։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթներ/Մրցաշրջան 1987-88 1988-89 1989-90 1990-91 1991-92 1992-93 1993-94 1994-95 1995-96 1996-97 1997-98
Ձմեռային օլիմպիական խաղեր 5 4 10
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 10 9 5 11 2 2 2 5
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 8 4 1 1 1 1 1 2 9 6
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում 14 3 2 1
Գեղասահքի Ֆրանսիայի առաջնություն 4 1 1 1 1 1 1 1 1 1 2
Գրան-Պրիի փուլեր. Skate America 6 5 3 2 1 4
Skate Canada InternationalԳրան-Պրիի փուլեր. Skate Canada 7 1 3
Գրան-Պրիի փուլեր. Trophée Lalique 7 1 1 5 1 1 1 3
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia 4
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy 2 1 1 2 4
Գրան-Պրիի փուլեր. Nations Cup 1
Nebelhorn Trophy 2 1
Piruetten 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Olympedia — 2006.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրիա Բոնալի» հոդվածին։