Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Զովունի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (այլ կիրառումներ)


ԶովունուՍուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի
##Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Զովունի) (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Զովունի, Արագածոտնի մարզ, ՀՀ
Կոորդինատներ 40°29′40.83″ հս. լ. 44°26′30.01″ ավ. ե. / 40.494677, 44.44167140°29′40.83″ հս. լ. 44°26′30.01″ ավ. ե. / 40.494677, 44.441671
Դավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակ չգործող
Ներկա վիճակ կիսավեր, տարվա մեջ 3-4 ամիս գտնվում է ջրի տակին

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի, հայկական եկեղեցի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի ձախ ափին, թեքության վրա:

Բովանդակություն

[խմբագրել] Պատմություն

Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի առաջին կեսին` բազիլիկ հատակագծով: 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին Գրիգոր Գնթունի իշխանը տաճարը վերակառուցել է ներսից` պայտաձև, դրսից ուղղանկյուն խորանով գմբեթավոր եկեղեցու` երկայնական պատերին հզոր գմբեթակիր որմնամույթեր կցելով:

Զովունիի Պողոս-Պետրոս եկեղեցին հայ ճարտարապետության մեջ եկեղեցական շենքի նոր տիպի` գմբեթավոր դահլիճի առաջին օրինակն է: Պողոս-Պետրոս եկեղեցին վերանորոգվել է 1896-ին, քարե կտուրի փոխարեն ծածկվել է փայտով: 20-րդ դարում քանդվել են եկեղեցու ծածկը և հարավային պատը:

[խմբագրել] Ջրամբարի կառուցում

1962-1967 թթ-ին Ապարանի ջրամբարի շինարարության պատճառով Պողոս-Պետրոս եկեղեցու արևելյան կողմում եղած 4-5-րդ դարերի Թուխ Մանուկ փոքրաչափ բազիլիկ տիպի միանավ եկեղեցին և հարավային կողմում եղած 5-րդ դարի Սուրբ Վարդան մատուռ-դամբարանը 1967 թ-ին տեղափոխվել են գյուղի արևելյան կողմում գտնվող Խաչեր կոչվող հատվածը և իրենց պահպանված չափով վերաշարվել: Պողոս-Պետրոս եկեղեցին, ցավոք, մնացել է նույն տեղում և 1967 թ-ից սկսած տարեկան 3-4 ամիս մինչև պատուհանների բարձրությամբ մնում է ջրի գերության մեջ: Այդ վիճակով էլ մինչև 2005 Ã-Á շինության պատերն ամբողջական վիճակում պահպանվում էին: Միայն 2005 թ-ին եկեղեցու արևելյան պատը տևական ողողումներից հետո քանդվել է:

[խմբագրել] Գրականություն

  • Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Նիգ-Ապարանի պատմաճարտարապետական հուշարձանները: Երևան, 1988 թ., էջ 31-36:
  • Վիկտոր Պետրոսյանց /Տիգրան Պետրոսյանց/, Զովունիի արձանագրությունները: ՀՀ ԳԱ "Պատմա-բանասիրական հանդես", 1980թ., թիվ 3, էջ 303-306:

[խմբագրել] Տես նաև

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ