Սուրբ Մաթևոսի օրվա ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Մաթևոսի օրվա ճակատամարտ
Թվականսեպտեմբերի 21, 1217
Մասն էNorthern Crusades?
ՎայրՎիլյանդի
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Սուրբ Մաթևոսի օրվա ճակատամարտ (էստ․՝ Madisepäeva lahing), միջնադարում գերմանացիների և էստերի (էստոնացիների) միջև տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտերից մեկը, ճակատամարտեր, որոնց արդյունքում գերմանացիները ձգտում էին զենքի ուժով նվաճել Էստոնիան։ Սուրբ Մաթևոսի օրվա ճակատամարտը տեղի է ունեցել 1217 թվականի սեպտեմբերի 21ին[1], Վիլյանդիի մերձակայքում (այդ նկատառումով էլ ռուսական պատմագրության մեջ հիշատակվում է որպես Վիլյանդիի ճակատամարտ), հավանաբար՝ Վանամոյսա լճի ափին[2][3], հանդիսացել է լիվոնյան խաչակրաց արշավանքի կարևոր դրվագներից մեկը։ հակառակորդներն էին՝ մի կողմից՝ «Թրի լիվոնյան եղբայրներ» անվանումը կրող գերմանական խաչակիր ուխտի (օրդենի) մարտիկները՝ վերջին ժամանակներում քրիստոնեություն ընդունած իրենց դաշնակից լիվոնյանների ու լատգալլերի հետ և Կաուպոյի հրամանատարությամբ, մյուս կողմից՝ Էստոնիայի տարբեր շրջաններից զորակոչվածների վեցհազարանոց զորքը՝ Լեմբիտուի հրամանատարությամբ, որի կարևոր նպատակներից մեկն էր՝ հասնել Էստոնիայի միավորմանը։

Վանամոյսա լիճը ձմռանը

Ճակատամարտի ընթացքը, արդյունքները, նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատամարտում գերմանացիները, խորտակիչ հարվածներ հասցնելով էստերին, ծանր պարտության մատնեցին նրանց։ Մարտի դաշտում էստերը թողեցին շուրջ հազար զոհ, փախուստի դիմածների մի մասը նույնպես թրի ու սրի բաժին դարձավ։ Մարտադաշտում ընկավ նաև հրանց հրամանատար Լեմբիտուն։ Գերմանացիների հրամանատարը՝ Կաուպոն ևս զոհվեց, բայց նրանց կորուստներն անհամեմատ նվազ էին։ Գերմանացիները որպես ռազմավար ձեռք բերեցին շուրջ երկու հազար մարտական նժույգ։ Ճակատամարտին հաջորդած երկու տարվա ընթացքում նրանք նվաճեցին Կենտրոնական և Հարավային Էստոնիաները, բնակիչներին բռնի ուժով քրիստոնեական դարձի բերեցին, ստիպեցին տասանորդ վճարել, եկեղեցիներ ու ամրոցներ կառուցել...

Սուրբ Մաթևոսի օրվա ճակատամարտը շատ բանով կանխորոշեց էստոնացիների հետագա ճակատագիրը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дмитрий Шкрабо Битва при Вильянди (21 сентября 1217 г.)
  2. Battle of St. Matthew's Day on September 21, 1217 @ Frucht, Richard (2005). Eastern Europe. ABC-CLIO. ISBN 978-1-57607-800-6.
  3. Battle of St. Matthew's Day (September 21) @ Miljan, Toivo (2004). Historical Dictionary of Estonia. Scarecrow Press. ISBN 978-0-8108-4904-4.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]