Սուրբ Հռիփսիմե մատուռ (Սազել)
Սուրբ Հռիփսիմե մատուռ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մշակութային արժեք և մատուռ |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Սազել |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 20-րդ դար |
Հիմնադրված | 20-րդ դար |
3,98 մետր | |
Երկարություն | 5 մետր |
Լայնություն | 3,98 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հռիփսիմե մատուռ (այլ կիրառումներ)
Սուրբ Հռիփսիմե մատուռ[1], Հայ Առաքելական, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 4 կմ դեպի արևմուտք, հայաբնակ Սազել գյուղում, կառուցվել է 20-րդ դարում։
Սազել գյուղի Սուրբ Հռիփսիմե մատուռը հիմնադրվել է 1990-ական թվականներին և կառուցվել է 1998 թվականին։ Մատուռը կառուցվել է Սազել գյուղի «Փոս արտեր» կոչված ուխտատեղիում գտնվող քարի վրա։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատուռն իրենից ներկայացնում է պարզ շինություն, այն կառուցված է սրբատաշ տուֆից, նրա չափսերն են (5 x 3.98) մետր։ Ունի մեկ մուտք, որը կամարակապ է և գտնվում է արևմտյան կողմում, իսկ մուտքի վերևի մասում հայատառ արձանագրություն է։ Արևմտյան պատին կից կա քառակուսի ծածկոց։
Եկեղեցին օծվել է 1998 թվականի ապրիլի 2-ին, Մառլեն Հովհաննեսի Համբարձումյանի նախաձեռնությամբ։
Տարածքում կա խաչքար որը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
2017 թվականի ապրիլի 23-ին, օրհնվեց այդ խաչքարը, Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ․ Տեր Վազգեն Եպս․ Միրզախանյանի օրհնությամբ և Ախալցիխեի հոգևոր տեսուչ Հոգշ․ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի և Ախալցիխեի շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանի ձեռամբ։
Խաչքարի կանգնեցման հովանավորը և նախաձեռնողն է գյուղի բնակիչ Մարտիրոս Սողոմոնյանը իսկ խաչքարի քանդակագործն է Համլետ Մանասյան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՍԱԶԵԼ - ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՄԱՏՈՒՌ». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
{{cite web}}
:|first2=
missing|last2=
(օգնություն)