Սուրբ Հարություն եկեղեցի (Աբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հարություն եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԱբուլ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Հարություն եկեղեցի[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Աբուլ լեռան հարավարևմտյան ստորոտում, Ախալքալաք քաղաքից 10 կմ դեպի արևելք, հայաբնակ Աբուլ գյուղում, կառուցվել է 10-ից 11-րդ դարերում։

Եկեղեցին կառուցված է սրբատաշ դեղնավուն տուֆից, միանավ բազիլիկ կառույց է, չափերն են (11,85 x6,50) մետր։

Ըստ որոշ տեղեկությունների եկեղեցին գործել է նաև որպես բյուզանդածես, սակայն հայտնի չէ որքան ժամանակ։

Շրջակայքի գերեզմանների վկայություններից պարզ է դառնու որ 15-17-րդ դարերի ընթացքում արդեն գործել է որպես Հայ առաքելական եկեղեցի։

19-րդ դարի 30-ականներին եկեղեցին օծվել է որպես Սուրբ Հարություն, եկեղեցու ներսում ավելացվել է մկրտության ավազան։

Նաև պահպանվել է բնիկների մշակույթային որոշ հետքեր՝ կոթողներ, խաչքարեր և տապանաքարեր։

Եկեղեցու արևմտյան ճակատին պահպանվել է վրաց մեսրոպատառ արրձանագրություն, որը թարգմանաբար նշանակում է ՝ «Խաչ Քրիստոսի։ Քրիստոս ողորմիր Գուզան քարագործներին»։

Վրաց մեսրոպատառ արրձանագրություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սուրբ Հարություն եկեղեցի (Աբուլ), էջ 32-ից 33» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.