Սուրբ Հակոբ եկեղեցի (Հալեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Հակոբ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՏեղագրությունՀալեպ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1962
ԱնվանվածՀակոբ Մծբնացի
Հիմնադրված1962
Քարտեզ
Քարտեզ
 Saint James Armenian Church, Aleppo Վիքիպահեստում

Սուրբ Հակոբ եկեղեցի, փոքրիկ հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Սիրիայի Հալեպ քաղաքի հին ասորական թաղամասի Ալ-Իման փողոցում։ Այն բացվել է 1943 թվականին, իսկ ավելի ուշ՝ 1962 թվականին ընդլայնվել։

Ընդհանուր ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս փոքրիկ եկեղեցու հողօրհնեքի արարողությունը տեղի է ունեցել 1934 թվականի հունիսի 3-ին՝ Բերիո հայոց թեմից արքեպիսկոպոս Արդավազդ Սուրմեյանի օրոք, շուրջ 750 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հողատարածքի վրա, որը նվիրաբերել էր Հալեպում Իտալիայի գլխավոր հյուպատոս Ջորջիո Մարկոպոլլին։ Սակայն շինարարական աշխատանքները սկսվեց միայն 1940 թվականին՝ փոքր շենքի կառուցմամբ։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1943 թվականին՝ համայնքի առաջնորդների ներկայությամբ։ Եկեղեցին անվանակոչվել է ի պատիվ սուրբ Հակոբ Մծբնացու։

Եկեղեցու ներկայիս տեսքն ընդունվել է 1962 թվականին՝ լայնամասշտաբ ընդլայնման գործընթացից հետո։ Փոքր բակով շրջապատված եկեղեցին դեռևս առանց գմբեթի և զանգակատան է։

1988–89 թվականներին եկեղեցին հիմնովին վերանորոգվել է Բերիո հայոց թեմի կողմից[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Aleppo Armenian Churches». Armenian Prelacy of Aleppo. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]