Սուրբ Եղիշե եկեղեցի (Լոնդոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Եղիշե (այլ կիրառումներ)
Սուրբ Եղիշե եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԿենսինգտոն և Չելսի
Ժառանգության կարգավիճակII* ցանկի շենք
ԱնվանվածՊետրոս առաքյալ
Քարտեզ
Քարտեզ
 St Yeghiche's, South Kensington Վիքիպահեստում

Սուրբ Եղիշե եկեղեցի, Մեծ Բրիտանիայում Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ տաճարը։ Գտնվում է Լոնդոնի Հարավային Քենսինգտոն բնակավայրում, Քրենլի Գարդենսի փողոցի դիմաց։ Եկեղեցին 1867 թվականին կառուցել է ճարտարապետ և շինարար Չարլզ Ջեյմս Ֆրիքը՝ որպես Սուրբ Պետրոսի անգլիկան եկեղեցի։ Ջեյմս Ֆրիքի այրին բնակություն է հաստատել այս փողոցի տներից մեկում, որը դարձել է Քենսինգտոնի ծխական եկեղեցին (Սուրբ Պետրոս)[1]։

1972 թվականի դեկտեմբին քաղաքային խորհրդի հրամանով Սուրբ Պետրոսը դադարել է գործել՝ շենքը Հայ առաքելական եկեղեցուն վարձակալությամբ հանձնելու մտադրությամբ։ Անգլիկան եկեղեցու ծառայությունները դադարել են մատուցել 1973 թվականի հունվարից[1]։

1998 թվականին այս եկեղեցին գնել է հայ բարերար Վաչե Մանուկյանը[2]։ Երեք տարի անց Սուրբ Պետրոս եկեղեցին վերանվանվել և կոչվել է Սուրբ Եղիշե։ Օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից։

Մեծ Բրիտանիայում գործում են նաև Սուրբ Սարգիս ու Ավետարանական եկեղեցին (Լոնդոնում) և Սուրբ երրորդության եկեղեցին (Մանչեսթերում)[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Catalogue of papers of this church: 1856-1975». National Archives.
  2. «Սուրբ Եղիշե եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. Ինչպես Լոնդոնի եկեղեցին հայկական դարձավ, և ինչ կապ ունի Երևանի պատվավոր քաղաքացին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]