Սուրբ Գրիգոր եկեղեցի (Քյոլք)
-
Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի (այլ կիրառումներ)
| Քյոլքի Սուրբ Գրիգոր եկեղեցի |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Շրջան | Բաբեկի շրջան |
| Հոգևոր կարգավիճակ | չգործող |
| Ներկա վիճակ | անհայտ |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 12-րդ դար |
Սուրբ Գրիգոր եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար պատմական Մեծ Հայքի Ճահուկ գավառում, ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շահբուզի շրջանի Քյոլք (այժմ՝ Քյուլքուս) գյուղի հարավ-արևմտյան մասում, գյուղ մտնող ճանապարհի աջ կողմում[1]:
Վիճակը 1980-ականներին կանգուն էր, եկեղեցին ուներ միայն խարխլվածություն և ճաքեր[1]:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
Քյոլքի Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 13-14-րդ դարերում: 1657 թվականին եկեղեցին վերանորոգվել է[1]:
[խմբագրել] Ճարտարապետություն
Եկեղեցին իրենից քառամույթ եռանավ բազիլիկա է ներկայացնում: Կառուցված է սրբատաշ բազալտից և կիսամշակ քարից: Տաճարի մուտքը գտնվում է արևմտյան և հարավային ճակատներում: Աբսիդը յոթանիստ է, իսկ մույթերը՝ խաչաձև: Կա ավանդատների մեկ զույգ: Ներսակողմում կան որոշ արձանագրություններ: Մուտքի շուրջ կան զարդաքանդակներ, իսկ որմնանկարներ կամ պատկերաքանդակներ չկան: Եկեղեցին ունեցել է կից շինություն, որն ավերվել է[1]։