Սուպերֆեկունդացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուպերֆեկունդացիա, նույն օվուլյացիայի ընթացքում երկու ձվաբջիջների բեղմնավորում՝ երկու արական սեռի ներկայացուցիչների սպերմատոզոիդներով, որի հետևանքով ծնվում են երկու առանձին բիոլոգիական հայրերով երկվորյակներ[1][2]։ Սուպերֆեկունդացիա տերմինը ծագել է fecund բառից, որը նշանակում է պտղաբերություն։ Հետերոհայրական սուպերֆեկունդացիան դա երկու առանձին ձվաբջիջների բեղմնավրումն է՝ երկու տարբեր հայրերի կողմից։ Հոմոհայրական սուպերֆեկունդացիան դա երկու տարբեր ձվաբջիջների բեղմնավրումն է՝ նույն հոր կողմից, որն էլ բերում է դիզգոտային երկվորյակների ծննդին[3]։ Մինչ հետերոհայրական սուպերֆեկունդացիան համարվում է ատիպիկ երկվորյակացման ձև, այդ երեխաները գենետիկորեն կիսով չափ համարվում են քույր և եղբայր։ Սուպերֆեկունդացիան հազվադեպ է հանդիպում, այն կարող է առաջանալ սեռական հարաբերությունների առանձին դեպքերում և արհեստական բեղմնավորման ժամանակ[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուպերֆեկունդացիան տեղի է ունենում միևնույն ցիկլի ժամանակ՝ առաջին ձվաբջջի բեղմնավորումից մի քանի ժամ կամ օր հետո։ Ձվաբջջիջների բեղմնավորման ժամանակահատվածը շատ փոքր է։ Սպերմատոզոիդները կարող են 4-5 օր ապրել կնոջ մարմնում։ Երբ սկսվում է օվուլյացիան՝ ձվաբջիջը մինչ ընկնելը դեռ 12-48 ժամ կենսունակ է։ Այդպիսով, բեղմնավորման շրջանը կարող է տևել է 5-7 օր։

Օվուլյացիան սովորաբար դադարում է հղիության ժամանակ, որպեսզի կանխարգելվի այլ ձվաբջիջների բեղմնավորումը և ապահովվի լիարժեք հղիությունը։ Այնուամենայնիվ, երբ բեղմնավորումից հետո ձվաբջիջը արտազատվում է՝ առաջանում է կրկնակի բեղմնավորման հնարավորություն, սակայն զարգմացման այլ շրջանում։ Այդպիսի դեպքերը կոչվում են սուպերֆետացիա։

Հետերոհայրական սուպերֆեկունդացիան կաթնասունների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետերոհայրական սուպերֆեկունդացիան շատ հաճախ է հանդիպում կենդանիների, օրինակ՝ կատուների և շների մոտ։ Թափառող շները կարող են ծնել բազմաթիվ լակոտներ, որոնք ունեն տարբեր հայրեր։ Չնայած մարդկանց մոտ դա շատ հազվադեպ է հանդիպում, այնուամենայնիվ գրանցվել են որոշ դեպքեր։ Մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ դիզգոտ երկվորյակների շրջանում նման դեպքերի հաճախականությունը կազմում է 2.4%, ում ծնողների ստացան հայրական իրավունք[5]։

Սուպերֆեկունդացիայի գրանցված դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին ծնվեցին երկու տարբեր մաշկի գույնով երկվորյակներ, ովքեր, ինչպես հետագայում պարզվեց հետերոհայրական սուպերֆեկունդացիայի արդյունք են[4][6]։

1995 թվականին երիտասարդ ծնեց դիամնոտիկ մոնոխորիոնիկ երկվորյակների, ովքեր համարվում էին մոնոզիգոտ երկվորյակներ՝ մինչ ԴՆԹ թեստ կատարելը։ Թեստը բացահայտեց, որ երկվորյակները տարբեր հայրերից են[3]։

2001 թվականին գրանցվել է ինքնակա մոնոհայրական սուպերֆեկունդացիայի դեպք, երբ կինը արտամարմնային բեղմնավորման կուրսեր անցնելուց հետո ծնեց 5 երեխա՝ երկու էմբրիոններով բեղմնավորվելուց հետո։ Հետագա գենետիկ հետազոտությունները ցույց տվեցին, որ երկվորյակացումը էմբրիոնների կիսվելու հետևանք չէ և 5 երեխայի հայրն էլ նույն մարդն է[4][7]։

2016 թվականին, մի կին արտամարմնային բեղմնավորման կուրսերն անցնելուց հետո ծնեց 2 երեխա՝ մեկը գենետիկորեն չկապված իմպլանտացված էմբրիոնից, մյուսը՝ իր սեփակական ձվաբջջից և իր ամուսնու սպերմատոզոիդից[8]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունական դիացաբանությունում, Հերակլի երկվորյակը՝ Իֆիկլը, Զևսի որդին չէր (Հերակլի հայրը), այլ մահկանացու Ամֆիտրիոնինը։ Մեկ այլ հին հունական լեգենդի համաձայն, Լեդան երկու սեռական զուգընկերից հղիացել էր չորս երեխայով՝ երկուսը (Կաստոր և Ելենա) Զևսից և մյուս երկուսը (Պոլիդևկ և Կլիտեմսետրա)՝ Տինդարեյից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Worland, Justin (2015 թ․ մայիսի 8). «The Science of How Women Can Have Twins With 2 Different Fathers». Time. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
  2. «Public Education Pamphlets». sogc.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  3. 3,0 3,1 Ambach, E; Parson, W; Brezinka, C (2000). «Superfecundation and dual paternity in a twin pregnancy ending with placental abruption». Journal of forensic sciences. 45 (1): 181–3. PMID 10641935.
  4. 4,0 4,1 4,2 McNamara, Helen C.; Kane, Stefan C.; Craig, Jeffrey M.; Short, Roger V.; Umstad, Mark P. (2016). «A review of the mechanisms and evidence for typical and atypical twinning». American Journal of Obstetrics and Gynecology. 214 (2): 172–91. doi:10.1016/j.ajog.2015.10.930. PMID 26548710.
  5. Wenk, R. E.; Houtz, T; Brooks, M; Chiafari, F. A. (1992). «How frequent is heteropaternal superfecundation?». Acta geneticae medicae et gemellologiae. 41 (1): 43–7. PMID 1488855.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 26-ին.
  7. Amsalem, Hagai; Tsvieli, Rimona; Zentner, Bat Sheva; Yagel, Simcha; Mitrani-Rosenbaum, Stella; Hurwitz, Arye (2001). «Monopaternal superfecundation of quintuplets after transfer of two embryos in an in vitro fertilization cycle». Fertility and Sterility. 76 (3): 621–3. doi:10.1016/S0015-0282(01)01976-8. PMID 11532493.
  8. Susan Scutti (2017 թ․ նոյեմբերի 3). «Surrogate mom delivers two babies, one her own». CNN.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]