Սումատրայի խոնավ արևադարձային անտառներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սումատրայի խոնավ արևադարձային անտառներ
Tropical Rainforest Heritage of Sumatra*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ինդոնեզիա
Տիպ բնական
Չափանիշներ vii, ix, x
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Ասիա և Օվկիանիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 2004  (28 նստաշրջան)
Համար 1167
Վտանգի տակ 2011
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Սումատրայի խոնավ արևադարձային անտառները ազգային պարկ է Ինդոնեզիայում, Սումատրա կղզում։ Զբաղեցնում է 2.5 միլիոն հեկտար տարածք։ 2004 թվականին Համաշխարհային ժառանգության հանձնաժողովը Սումատրայի խոնավ արևադարձային անտառներն ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբեկտների ցանկում, իրենց կենսաբազմազանության համար։ Ոռոգման, անօրինական ծառահատումների, գյուղատնտեսության նպատակով, ճանապարհաշինության պլանների ռիսկի առկայության պատճառով 2011 թվականից անտառները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում։ Որոշումը կայացվել է Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 35-րդ նստաշրջանում[1]։ Տարածքը բաղկացած է Ինդոնեզիայի երեք ազգային պարկերից՝ Բուկիտ-Բարիսան-Սելատան, Կերինսի-Սեբլատ և Գունուգ-Լյոսեր։

Նախկինում խոնավ անտառները գերակշռում էին և կղզու ափամերձ շերտերում, սակայն ծառերի ինտենսիվ կտրվածքի և գյուղատնտեսական նպատակով աճող տարածքների պատճառով նրանք լեռնային գոտի էին տեղափոխվել ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա։ Այստեղ կարելի է գտնել մոտ 10 հազար բույսերի տեսակներ, այդ թվում մեծ թվով լիանաների, էպիֆիտների և այլ արևադարձային բույսեր։ Արևադարձային անտառներում արձանագրվել են ավելի քան 200 տեսակ կաթնասուններ և գրեթե 600 տեսակ թռչուններ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Девственные тропические леса Суматры (Индонезия) включены в Список Всемирного наследия под угрозой». ЮНЕСКО. 2011 թ․ հունիսի 22. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. «Девственные влажно-тропические леса Суматры». Flytourist. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]