Սոտիրիա Վասիլակոպուլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոտիրիա Վասիլակոպուլու
Ծնվել է1959
Մահացել էհուլիսի 28, 1980(1980-07-28)
Մասնագիտությունարհմիութենական գործիչ

Սոտիրիա Վասիլակոպուլու ( հուն․՝ Σωτηρία Βασιλακοπούλου. 1959 - հուլիսի 28, 1980(1980-07-28))[1], Պանտեյոնի համալսարանի ուսանող և Հունաստանի կոմունիստական երիտասարդության անդամ, որը 1980 թվականի հուլիսի 28-ին սպանվել է ETMA գործարանի դարպասի մոտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Աթենքում 1959 թվականի հունիսի 2-ին[2] Դպրոցն ավարտելով բարձր գնահատականներով՝ ընդունվել է Պանտեյոն համալսարան։ 1978 թվականի հունվարին դարձել է Կոմունիստական երիտասարդական միության (KNE) անդամ։

Նրա մահվան օրը KNE-ի անդամները հայտարարություններ էին տարածում, որոնցով գործարանի աշխատակիցներին տեղեկացնում էին առաջիկա բողոքի ակցիաների մասին։ Հարկ է նշել, որ այդ ժամանակ Հունաստանը տառապում էր ֆինանսական խնդիրների պատճառով, և ընդդիմադիր ձախաթևյան սոցիալիստական ՊԱՍՕԿ-ի ժողովրդականությունը մեծանում էր, ու մեծ թվով գործադուլներ էին տեղի ունենում։ Առաջիկա բողոքի ակցիաների մասին աշխատողների տեղեկացվածությունը կանխելու նպատակով գործարանի վարչական աշխատողները ավտոբուսներով հեռացրել են աշխատանքն ավարտելուց հետո տարածքը լքող բանվորներին, որպեսզի թույլ չտան նրանց շփումը KNE-ի անդամների հետ։ Բանվորների նստելուց հետո ավտոբուսները արագացրել են ընթացքը՝ շարժվելով դեպի գործարանի դարպասը, որտեղ KNE-ի անդամները փորձում էին տարածել առաջիկա բողոքի գործողությունների մասին հայտարարությունները։ Վասիլակոպուլուն վրաերթի է ենթարկվել արագացված ընթացքով դեպի դարպասը շարժվող այդ ավտոբուսներից մեկի կողմից։ Այդ ավտոբուսի վարորդը՝ Մարիոս Հարիտոսը, 1983 թվականին դատապարտվել է ընդամենը 12 ամսվա ազատազրկման. նրա փաստաբանը երկրում հայտնի Ալեքսանդրոս Լիկուրեզոսն էր[3]։

ETMA գործարանի աշխատողների արհմիությունը անմիջապես գործադուլ է կազմակերպել, որը ճնշվել է Կարգի վերականգնման միավորների կողմից։ Վասիլակոպուլուի մահից երկու օր անց տեղի է ունեցել նրա հուղարկավորությունը, որը վերածվել է բողոքի ցույցի՝ ուղղված գործատուների վատ գործելակերպի դեմ։ Երիտասարդ աղջկա փաստացի սպանությունը հետագայում նույնպես քաղաքական արձագանքներ ունեցավ[4]։ Այդ տարվա վերջին «Օդիգիտիս» փառատոնը (կոմունիստ երիտասարդության ամենամյա փառատոնը սեպտեմբերին) նվիրված էր նրան, իսկ Յանիս Ռիցոսը նրա հիշատակին բանաստեղծություն նվիրեց։ Ամեն տարի, նրա սպանության տարելիցին, KNE-ի և KKE-ի անդամները նրա հիշատակին միջոցառում էին կազմակերպում նախկին ETMA գործարանի դարպասների մոտ, որը փակվեց 2013 թվականին[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Σιατερλή, Βέρα (2016 թ․ հուլիսի 28). «Σωτηρία Βασιλακοπούλου». Το Μωβ. Վերցված է 2024 թ․ մարտի 7-ին.
  2. Epochi, rizospastis gr | Synchroni (2015 թ․ հուլիսի 29). «rizospastis.gr - 35 χρόνια μετά τη δολοφονία της Σωτηρίας Βασιλακοπούλου». ΡΙΖΟΣΠΑΣΤΗΣ (հունարեն). Վերցված է 2024 թ․ մարտի 7-ին.
  3. Σήμερα .gr, Σαν. «Σωτηρία Βασιλακοπούλου: Μια σύγχρονη ηρωίδα του ΚΚΕ». Σαν Σήμερα .gr (հունարեն). Վերցված է 2024 թ․ մարտի 7-ին.
  4. ntokas, lampros (2018 թ․ հունիսի 27). «Η φοιτήτρια Σωτηρία Βασιλακοπούλου, που έπεσε νεκρή ενώ μοίραζε προκηρύξεις. Την σκότωσε λεωφορείο του εργοστασίου. Το απρόβλεπτο "πόρισμα"». ΜΗΧΑΝΗ ΤΟΥ ΧΡΟΝΟΥ (հունարեն). Վերցված է 2024 թ․ մարտի 7-ին.
  5. 902.gr (2019 թ․ հուլիսի 25). «Φοιτητές και εργάτες τίμησαν τη Σωτηρία "με το μικρό χαμόγελο και τα μεγάλα πανανθρώπινα όνειρα" (VIDEO - ΦΩΤΟ)». 902.gr (հունարեն). Վերցված է 2024 թ․ մարտի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)