Սոտերել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոտերել
Sauterelle
ԵնթատեսակԱղեղնազեն
Երկիր Ֆրանսիա
Ծառայության ընդունման տարի1915
ՊատերազմներԱռաջին համաշխարհային պատերազմ
ԱրտադրողSociété de Commentry, Fourchambault et Decazeville?
Փամփուշտի տեսակMills bomb? և F1 grenade?

Սոտերել (ֆր.՝ Sauterelle), լրիվ անունը ֆրանսերենով՝ Arbalète sauterelle type A D’Imphy (А տիպի արբալետ «Մորեխ» դ՛Իմֆի), ֆրանսիական հաստոցային արբալետ, նախատեսված նռնակներ նետելու համար։ Օգտագործել են Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի զորքերը Առաջին համաշխարհային պատերազմի Արևմտյան ճակատում։ Հատուկ խրամատային մարտերի համար նախագծել է ֆրանսիական բանակի սպա Էլի Անդրե Բրոկը։ Զենքը հնարավորություն է տվել բարձր հետագծով նռնակները նետել հակառակորդի խրամատ։ Բանակում օգտագործվել է բանակի գեներալ Անրի Բերտլոյի առաջարկով[1]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծողը ֆրանսիական բանակի հրետանու սպա Էլի Անդրե Բրոկն (ֆր.՝ Elie André Broca) էր, ով մինչև պատերազմը գիտնական էր և զբաղվում էր բժշկական ասպարեզի, օպտիկայի և ռազմական տեխնիկայի (գաղտնալսման համար նախատեսված դիրժաբլներ և ստորջրյա նավեր) հետազոտություններով։ 1915 թվականի մարտ ամսին նա պատենտավորել է իր գյուտը (ֆրանսիական պատենտ № 502,158)։ Չնայած նախնական ոչ դրական կարծիքին, բանակի գեներալ Անրի Բերտլոյի առաջարկով զենքը մտել ֆրանսիական բանակի զինանոց։ Բրոկը հասել է դրան, որ մի ընկերություն սկսել է արտադրել արբալետները, և դրանք արժանացել են զինվորների հավանությանը[2]։

Սոտերելը բրիտանական Լիչի խրամատային կատապու;տից թեթև և դյուրաշարժ էր, բայց բավարար հզորություն չուներ։ Արբալետի քաշը 24 կգ էր։ Սոտերելով հնարավոր էր ֆրանսիական F1 կամ բրիտանական Միլսի նռնակները և հատուկ տեսակի 14 նռնակը նետել 110-140 մ[3]։ Պատրաստված էր ամբողջովին մետաղից ուներ ռեսորային կառուցվածք և պողպատե լարից աղեղ։ Աղեղը ձգվում էր հատուկ պտտվող մեխանիզմով[4]։

Կրակելու համար հարկավոր է արբալետը խրամատում տեղադրել 45° անկյան տակ։ Աղեղի լարման աստիճանից կարելի էր իմանալ, թե նռնակը ինչ հեռավորություն կանցնի։ Կար հատուկ սանդղակ, որը ցույց էր տալիս թե երբ դադարեցնել աղեղ ձգելը։ Հաշվարկը երկու անձից էր։ Մեկ րոպեում հնարավոր էր չորս անգամ կրակել[2]

Բրիտանացիները այս արբալետը օգտագործել են մինչև 1916 թվականը, մինչև որ չեն հայտնվել 2 դյույմանոց միջին և Սթոքսի ականանետերը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Glenn E. Torrey (2001). Henri Mathias Berthelot: soldier of France, defender of Romania. Center for Romanian Studies. էջ 119. ISBN 9739432158.
  2. 2,0 2,1 L’Arbalete la Sauterelle Type A D’Imphy (անգլ.)
  3. The Royal Engineers Journal. The Institution of Royal Engineers. 39: 79. 1925. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. Шокарев Ю. В. Луки и арбалеты / Худож. оформление И. Кравченко. — М.: АСТ, Астрель, 2001. — 176 с. — (История оружия). — 10 000 экз. — ISBN 5-17-004579-4, ISBN 5-271-01457-6
  5. Hugh Chisholm (1922). The Encyclopædia Britannica: The New Volumes, Constituting, in Combination with the Twenty-nine Volumes of the Eleventh Edition, the Twelfth Edition of that Work, and Also Supplying a New, Distinctive, and Independent Library of Reference Dealing with Events and Developments of the Period 1910 to 1921 Inclusive, Volume 1. Encyclopædia Britannica Company Limited. էջ 470.