Սովորական սիտեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սովորական սիտեղ
Սովորական սիտեղ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Ընտանիք Սիտեղներ
Ցեղ Սովորական սիտեղներ
Տեսակ Սովորական սիտեղ
Լատիներեն անվանում
Sitta europaea
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Սովորական սիտեղ (լատին․՝ Sitta europaea), սիտեղների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Արտաքին տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 14 սմ է, թևերի բացվածքը՝ 22,5-27 սմ, կենդանի զանգվածը՝ 23-25 գ։ Գլուխը մեծ է, պոչը՝ կարճ։ Մարմնի փետրածածկը վերևից մոխրակապտագույն է։ Կտուցը սև է, հիմքից դեպի ականջն է տարածվում սև, երկար ակնաշերտ։ Կզակը սպիտակ է, կուրծքը և փորը՝ բաց նարնջագույն։ Ներքնապոչին կան աղոտ սպիտակ պտեր։ Պոչի եզրային փետուրների ծայրերը մոխրագույն են ու սպիտակ։

Ապերլակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարպիկ է, հաճախ գլխիվայր մագլցում է ծառաբնով։ Սերմերը խցկում է ծառի կեղևի ճեղքերի մեջ, ապա հանում դրանց պարունակությունը։ Բնակվում է բարձրաբուն անտառներում, բարձրահասակ ծառերով գետափերին։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսանեկան խաղերը՝ մարտի վերջից մայիսի կեսը։ Բնադրում է փչակներում կամ արհեստական թռչնաբներում։ Բույնը կառուցում են արուն և էգը՝ կեղևի կտորներից, մամուռից, ապա ծեփում ցեխով։ Առաջին ձվերը բներում հայտնվում են ապրիլի վերջից մայիսի վերջը։ Դնում է 20 մմ տրամագծով, սպիտակ՝ կարմրա-դարչնագույն պտերով 6-8 ձու։ Թխսակալում է էգը՝ 14-17 օր։ Ձագերը հայտնվում են մայիսից հուլիսի 1-ին տասնօրյակը։ Բնում ձագերին հիմնականում կերակրում է արուն, վտանգի դեպքում պաշտպանում է բույնը։ 25-27 օրական ձագերը հեռանում են բնից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական սիտեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական սիտեղ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։