Սյոիտի Իտիկավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սյոիտի Իտիկավա (ճապ.՝ 市川 正一, մարտի 20, 1892(1892-03-20), Ուբե - մարտի 15, 1945(1945-03-15)), ճապոնացի կոմունիստ քաղաքական գործիչ, Ճապոնիայի կոմունիստական կուսակցության (ՃԿԿ) անդամ (1922

1916 թվականին ավարտել է Վասեդայի համալսարանի գրականության ֆակուլտետը։ 1922 թվականին եղել է «Մուսան կայկյու» («Չունևորների դասակարգ») ամսագրի խմբագիրը։ 1928 թվականին Կոմինտերնի 6-րդ կոնգրեսում (Մոսկվա) ընտրվել է Կոմինտերնի գործկոմի անդամ։ Վերադառնալուց հետո գլխավորել է Ճապոնիայի կոմունիստական կուսակցությունը։

1929 թվականին ձերբակալվել է և դատապարտվել ցմահ բանտարկության։ Տանջամահ է արվել Միյագի բանտում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Milorad M. Drachkovitchy (1986). Biographical Dictionary of the Comintern. Hoover Press. էջեր 191–192. ISBN 9780817984038.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 441