Սմբուկի խավիար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմբուկի խավիար
Ենթատեսակսննդային մածուկ, կերակուր և Mus?
Առաջացման երկիր Իրան
 Eggplant caviar Վիքիպահեստում

Սմբուկի խավիար, բանջարեղենային խավիար է, որը պատրաստվում է սմբուկից։ Համարվում է ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար, քանի որ սմբուկը օգտակար է առողջության համար, մասնավորապես՝ սննդի մեջ սմբուկի օգտագործումը նպաստում է արյան մեջ, լյարդում և երիկամներում խոլեսթերինի իջեցմանը[1]։ Բացի այդ, սմբուկի խավիարը հարուստ է վիտամիններով և միկրոէլեմենտներով[2]։

«Ռուսաստանի մասին 500 հետաքրքիր փաստ» գրքի մեջ հաստատվում է, որ Ռուսաստանում սմբուկի խավիարը հայտնվել է 17-րդ դարում, և որ այն բերվել է Իրանից[3]։ 1970-ական թվականների սկզբին ԽՍՀՄ-ում բանկաներում պահածոյացված սմբուկի խավիարը սովորաբար մեծ քանակությամբ մնում էր խանութների դարակներում և այն շատ դժվար էին գնում։ Այդ փաստը (որ խավիարը ոչ մեկին պետք չէ և կամ հասանելի է մեծ քանակությամբ) նշվում է Լեոնիդ Գայդայի՝ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմում, «օտարերկրյա սմբուկի խավիար» հումորային արտահայտության մեջ։ Ֆիլմի ցուցադրումից հետո սեղանին սմբուկի խավիարի մատուցումը նորաձև է դարձել[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сельская новь. Изд-во "Колос". 1975.
  2. «Икра заморская, баклажанная - за полчаса! Кулинария СССР». Телекомпания ТВ-21. Все новости Мурманска и Мурманской области. 2015 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. Андрей Гальчук (2014 թ․ հոկտեմբերի 24). 500 удивительных фактов о России. Litres. էջեր 206–. ISBN 978-5-457-50091-4.
    Андрей Гальчук (2014 թ․ մարտի 8). Удивительная Россия. 500 фактов о нашей стране, которые вас поразят. ЛитРес. էջեր 185–. ISBN 978-5-457-55497-9.
  4. Барагамян Анаит (2014 թ․ հուլիսի 7). Русская кухня. Директ-Медиа. էջեր 16–. ISBN 978-5-7475-0084-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]