Սմբատ Երեցյան
Ծնվել է | 1950 հունվարի 13 |
---|---|
Ծննդավայր | Ֆրանսիա |
Մասնագիտություն | բժիշկ, դերասան, թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Սիրիա |
Կրթություն | Երևանի բժշկական ինստիտուտ |
Ակտիվ տարիներ | 1987-ից սկսած |
Թատրոն | «Ադամյան» թատերախումբ |
Դերեր | Ալիկ, Սուլեյման, Լեոնիտա Փափակաթթո, Պրունո, Մաթիկ, Սահակ, Շմավոն, Արարատ պապ |
Ներկայացումներ | «Ակամա ինքնասպան», «Գնա մեռի, արի սիրեմ», «Առաքելոց վանքի կռիվը», «Սինյոր Փափակաթթո», «Ապերախտ տղամարդիկ», «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», «Բումերանգ», «Հնամաշ պայուսակը», «Ծերունին և լեռը» |
Սմբատ Երեցյան (հունվարի 13, 1950, Տուլոն, Ֆրանսիա), հայ բժիշկ, դերասան, թարգմանիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Ֆրանսիայի Տուլոն քաղաքում[1]։
1952 թվականից սկսած ապրում է Հալեպում։ Նախնական կրթությունն ստացել է այնտեղի Լ. Նաճարյանի և Գ. Կյուլպենկյան վարժարանում։ Ուսումը շարունակել է Երևանում` 1978 թվականին ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը։
Ապրում է Հալեպում, խաղում է տեղի «Ադամյան» թատերախմբում[2]։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականից սկսել է բեմ բարձրանալ։ Առաջին դերը եղել է Երիտասարդ ամուսնու դերը «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ։ Խաղացել է շատ տարբեր դերեր, փորձառության ու բեմական կարողությունների շնորհիվ դարձել է «Ադամյան» թատերախմբի առավել զբաղված դերասաններից մեկը։ Երեցյանը խաղացել է դրամատիկական, բնութագրական, կատակերգական դերեր, մասնակցել է նաև մանկապատանեկան ներկայացումների։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալիկ` «Գնա մեռի, արի սիրեմ»
- Սուլեյման` «Ակամա ինքնասպան»
- Թուրք սպա` «Առաքելոց վանքի կռիվը»
- Լեոնիտա Փափակաթթո` «Սինյոր Փափակաթթո»
- Պրունո` «Ապերախտ տղամարդիկ»
- Մաթիկ` «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ»
- Սահակ` «Բումերանգ»
- Շմավոն` «Հնամաշ պայուսակը»
- Արարատ պապ` «Ծերունին և լեռը»[3]
- Գայլ` «Աղվեսն ու Աղասին»
- Չար գայլ` «Մոխրիկը»
- Հեքիաթասաց` «Ձյունե թագուհին»
- Ծաղրածու` «Եղեգնուհին»
- Հայր` «Կիկոսի մահը» և այլն։
Արաբերեն է թարգմանել մի շարք հայերեն պիեսներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, 2010, Երևան, 2010, էջ 7-8
- ↑ ««Աբգարը` տուփի մեջ» ներկայացումը`Հալեպում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
- ↑ ԾԵՐՈՒՆԻՆ ԵՎ ԼԵՌԸ