Սլավկո Յանևսկի
Սլավկո Յանևսկի Славко Яневский | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Սկոպիե, Սկոպիեի շրջան, Հարավսլավիայի Թագավորություն[4] |
Վախճանվել է | հունվարի 20, 2000[2][5] (80 տարեկան) կամ հունվարի 30, 2000[6] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող, սցենարիստ և կինոռեժիսոր |
Քաղաքացիություն | Հյուսիսային Մակեդոնիա |
Անդամակցություն | Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա |
Slavko Janevski Վիքիպահեստում |
Սլավկո Յանևսկի (մակեդոներեն՝ Славко Яневский, հունվարի 11, 1920[1][2][3][…], Սկոպիե, Սկոպիեի շրջան, Հարավսլավիայի Թագավորություն[4] - հունվարի 20, 2000[2][5] կամ հունվարի 30, 2000[6], Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա[4]), մակեդոնացի արձակագիր, բանաստեղծ, մանկագիր։
Ավարտել է Սկոպյեի տեխնիկական ուսումնարանը։ Մասնակցել է ժողովրդաազատագրական պայքարին, եղել է Մակեդոնյան երրորդ հարվածային բրիգադի կոմիսարը։
Լույս են տեսել Յանևսկու «Արյունոտ մանյակ» (1945), «Բանաստեղծություններ» (1948), «Լիրիկա» (1951), «Հաց և քար» (1957), «Խորամանկ Պեյոյի ավետարանը» (1969) չափածո ժողովածուները, «Կաինավելիյա կամ Աստրոսյեուս» (1966) բանաստեղծությունների գիրքը, «Փողոցը» վիպակը (1950): Յանևսկու գրչին է պատկանում մակեդոնական առաջին վեպը՝ «Գյուղը յոթ հացենու ետևում» (1952) և «Երկու Մարիա» (1956), «Լուսնոտը» (1958), «Ե՛վ ցավ, և՛ ցասում» (1964), «Ցողուն» (1965), «Համառները» (1971), «Հեղձուկ» (1972) վեպերը, «Դառնաղետ լեգենդներ» (1972) ճանապարհորդական նոթերը, «Ծաղրածուներն ու մարդիկ» (1954) պատմվածքների ժողովածուն և այլստեղծագործություններ։
Սլավկո Յանևսկին Մակեդոնիայի ամենալայն ճանաչում վայելող մանկագիրներից է[7]։
Սլավկո Յանևսկին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դարանում։ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 52-64։ Թարգմ.՝ Հրաչյա Թամրազյան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118775936 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Մակեդոնական պատմվածք, Ե., «Սովետական գրող», 1979, էջ 52։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սլավկո Յանևսկի» հոդվածին։ |
|
- Հունվարի 11 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Սկոպիե քաղաքում ծնվածներ
- Հունվարի 20 մահեր
- 2000 մահեր
- Հունվարի 30 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի պատմվածքագիրներ
- 20-րդ դարի սցենարիստներ
- Մակեդոնացի արձակագիրներ
- Մակեդոնացի բանաստեղծներ
- Մակեդոնացի գրողներ
- Մակեդոնացի թարգմանիչներ
- Մակեդոնացի մանկագիրներ