Սիրան Ավետիսյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 18-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 2001-2006 թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում` գերազանցությամբ։
2006 թվականին աշխատել է Ստեփանակերտի թիվ 11 միջնակարգ դպրոցում և դասավանդել «Իրավունք» առարկան։ Նույն թվականին համատեղությամբ դասախոսել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում։
2008 թվականի հուլիսի 1-ից աշխատել է ԱՀ Գերագույն դատարանում` որպես դատավորի օգնական։
2010-2017 թթ. նշանակվել է ԱՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժնի պետ։
2017-2020 թթ. զբաղեցրել է ԱՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։
2020 թվականի հունիսի 4-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արդարադատության նախարար։