Սինգապուրի սպորտի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինգապուրի սպորտի թանգարան
Տեսակսպորտային տանգարան
Երկիր Սինգապուր
Հիմնադրվել է1983
Քարտեզ
Քարտեզ

Սինգապուրի սպորտի թանգարան (անգլ.՝ Singapore Sports Museum), սպորտի թանգարան Սինգապուրում, տեղակայված է Ազգային ստադիոնի արևմտյան մուտքի մոտ։

Սինգապուրի սպորտի թանգարանը հիմնադրվել է 1983 թվականին` պահպանելու և ցուցադրելու Սինգապուրի սպորտային ժառանգությունը։ Այն բացվել է 1983 թվականի մայիսին հանրության համար և համընկել է Հարավ-արևելյան Ասիայի 12-րդ խաղերի հետ Սինգապուրում։

Թանգարանը փակվել է Ազգային ստադիոնի պաշտոնապես փակման հետ, 2007 թվականի հունիսի 30-ին։ Սպորտային հուշերը տեղափոխվել են Սինգապուրի սպորտի խորհրդի և վերականգնման կենտրոնների կողմից ընտրված Սինգապուրի սպորտի խորհրդի ժամանակավոր գրասենյակի և ժառանգության անկյան նոր պատկերասրահ` մինչև Սինգապուրի սպորտի համալիրի կառուցման ավարտը 2011 թվականին։ Սինգապուրի սպորտի նոր թանգարանը Սինգապուրի սպորտի համալիրում առաջարկում է այլ ծառայություններ, ինչպիսիք են այցելուների կենտրոնը, սպորտի գրադարանը և սպորտի տեղեկատվության ռեսուրսների կենտրոնը[1]։

Սինգապուրի սպորտի թանգարանը միացել է Սպորտի թանգարանների միջազգային ասոցացիայի և փառքի սրահի հետ, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 1984 թվականին։ Այն նաև եղել է Թանգարանների կլոր սեղանի անդամ, որը հիմնադրվել է Ազգային ժառանգության խորհրդի կողմից։

Պատկերասրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, այնտեղ եղել են 6 պատկերասրահներ։ Սինգապուրի սպորտի թանգարանում ցուցադրությունները վերաբերում են թե՛ օլիմպիական, թե՛ ոչ օլիմպիական սպորտաձևերին, ավանդական և տեղական խաղերի և ժամանցի հետ.

  • Պատկերասրահ 1` Սպորտը գաղութային ժամանակներում
  • Պատկերասրահ 2` Սպորտը անկախ Սինգապուրում
  • Պատկերասրահ 3` Տեղական և ավանդական սպորտաձևեր
  • Պատկերասրահ 4` Փառքի սրահ
  • Պատկերասրահ 5` Օլիմպիականություն և տարածաշրջանային/միջազգային խաղեր
  • Պատկերասրահ 6` Պատվի սրահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Thank You Luncheon for Donors and Sportspeople in the Sports Museum's "Hall of Fame" by Mr Teo Ser Luck, Parliamentary Secretary for Community Development, Youth and Sports». Ministry of Community Development, Youth and Sports (Singapore). 2007 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]